
Ռուսական ավիաուղիների համար Հայաստանում կգործի «առավել ազատ և բաց երկնքի» քաղաքականություն
Ռուսական ավիաուղիները դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու մեծ հետաքրքրվածություն ունեն: Այս մասին նշվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքացիական ավիացիայի բնագավառում համագործակցության հարցերի շուրջ Մոսկվայում կայացած խորհրդակցության ժամանակ:
Հանդիպման շրջանակներում կողմերը ստորագրել են Արձանագրություն, համաձայն որի՝ կատարվել են համապատասխան փոփոխություններ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» 1993 թվականի հոկտեմբերի 4-ի Համաձայնագրի հավելվածում:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ արձանագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության բնագավառում կգործի ազատությունների ավելի բարձր աստիճան, ինչը երկու երկրների ավիափոխաղդրողներին հնարավորություն կընձեռի ընդլայնել մատուցվող ծառայությունները:
Այսպիսով, Հայաստանում քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում բաց երկնքի քաղաքականության ներդրման շրջանակներում արդեն մեկնարկել են բանակցություններն օտարերկրյա պետությունների կառավարությունների հետ: