
POLAROID-Ը ՎԱՃԱՌՎԵՑ 59 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
Bloomberg-ը հայտնում է, որ ֆոտոնկարչության ոլորտի ամերիկյան առաջատար Polaroid ընկերությունը աճուրդով վաճառվել է 59.1 միլիոն դոլար գումարով: Ընկերությունը ձեռք է բերել Patriarch Partners ներդրումային հիմնադրամը:
Հիմնադրամի ներկայացուցիչները հայտարարել են, որ ցանկանում են համաշխարհային շուկայում ետ վերադարձնել ընկերություն համբավը որպես նորարարության կենտրոնի:
Հիշեցնենք, որ Polaroid ընկերությունը 2008թ.-ի դեկտեմբեր ամսին, սննկացման օրենցի հիման վրա պարտատերերից պաշտպանություն խնդրելով, դիմել էր ԱՄՆ Մինեսոտա նահանգի դատարան: