Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
Anthropic-ը բանակցում է արհեստական բանականության Decart AI ստարտափը 6 միլիարդ դոլարով գնելու շուրջ
13/08/2026 15:29
Կիսվել

Anthropic-ը բանակցում է արհեստական բանականության Decart AI ստարտափը 6 միլիարդ դոլարով գնելու շուրջ

Anthropic-ը բանակցություններ է վարում արհեստական բանականության ոլորտում գործող Decart AI ստարտափը 6 միլիարդ դոլարով ձեռք բերելու շուրջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Decart AI-ն ստեղծվել է 2023 թվականին իսրայելցի ինժեներների կողմից։ Ընկերությունը մշակում է ֆիզիկական աշխարհի սիմուլյացիայի համար նախատեսված ինտերակտիվ մոդելներ, ինչպես նաև ծրագրային ապահովում, որը կարող է նվազեցնել AI մոդելների ուսուցման ծախսերը՝ բարձրացնելով հաշվողական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը։ Այս տեխնոլոգիան կօգներ Anthropic-ի գործող ենթակառուցվածքին հաղթահարել ավելի մեծ ծանրաբեռնվածությունը։

IDram

Anthropic-ը հազվադեպ է խոշոր ձեռքբերումներ իրականացնում, սակայն ակտիվորեն ավելացնում է հաշվողական հզորությունների վրա կատարվող ծախսերը՝ նոր արտադրանքներ մշակելու և հաճախորդներին սպասարկելու համար։ Եթե Decart AI-ի գնումը տեղի ունենա, այն կդառնա Anthropic-ի պատմության մեջ ամենախոշոր ձեռքբերումը։

Decart AI-ի կողմից մշակվող ինտերակտիվ մոդելները նախատեսված են տարբեր ոլորտներում բիզնեսի կողմից օգտագործվելու համար, այդ թվում՝ ինքնավար մեքենավարման և էլեկտրոնային առևտրի ոլորտներում։ Օրինակ՝ նրա Lucy AI մոդելը կարող է իրական ժամանակում տեսագրել մարդուն և այդ տեսանյութն օգտագործել մեկ այլ տեսանյութ ստեղծելու համար, որտեղ, օրինակ, օգտատերը կարող է վիրտուալ կերպով փորձել հագուստ։ Այս խնդիրը երկար ժամանակ լուրջ մարտահրավեր է եղել հագուստի առցանց վաճառքի տեխնոլոգիաներ մշակող ընկերությունների համար։

Decart AI-ի ներդրողներից և հաճախորդներից է ամերիկյան eBay Inc. էլեկտրոնային առևտրի հարթակը։

Մայիսին Decart AI-ն անցկացրել է 300 միլիոն դոլարի ներդրումային փուլ, որի արդյունքում ընկերության գնահատումը հասել է գրեթե 4 միլիարդ դոլարի։ Ներդրողների թվում էին, մասնավորապես, Radical Ventures-ը, Nvidia Corp.-ը, Atreides Management-ը, Valor Equity Partners-ը և Adobe Ventures-ը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02