Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Orange-ն ամփոփել է 2013թ. աշխատանքները
27/12/2013 13:50
Կիսվել

Orange-ն ամփոփել է 2013թ. աշխատանքները

Orange-ն ամփոփել է 2013թ.-ի ընթացքում ընկերության կողմից իրականացված տեխնիկական աշխատանքների արդյունքները` ուղղված ցանցի թողունակության շարունակական մեծացմանն ու ծածկույթի ընդլայնմանը:  

Orange-ից հայտնում են, որ 2013թ. ընկերությունը շարունակել է իր ցանցի ընդլայնման աշխատանքները Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում նաև այնպիսի գյուղերում, որոնք նախկինում որևէ օպերատորի կողմից ծածկույթով չապահովված չէին, ինչպես Լոռու մարզի Անտառամուտ, Կաճաճկուտ գյուղերը, Սյունիքի մարզի Գեղանուշ, Գոմարան, Բնունիս և Դիցմայրի գյուղերը: 100-400 բնակիչ ունեցող այս գյուղերում այժմ արդեն հասանելի է Orange-ի ձայնային և ինտերնետ ծառայությունների լայն պորտֆոլիոն:  

Տարվա ընթացքում ցանցի ընդլայնման աշխատանքներին զուգահեռ Orange-ը Երևանում և մարզերում մշտապես իրականացրել է նաև ցանցի թողունակության մեծացման աշխատանքներ, ինչը հնարավորություն է տվել տրաֆիկի զգալի աճի պայմաններում պահպանել ծառայությունների բարձր որակը: Ցանցի թողունակության մեծացման շնորհիվ բարելավվել է Արարատ մարզի Բերքանուշ, Դալար, Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Զոլաքար, Աստղաձոր, Լանջաղբյուր, Կոտայքի մարզի Կաթնաղբյուր, Ակունք, Տավուշի մարզի Վազաշեն, Այգեհովիտ, Շիրակի մարզի Ջրափի, Սարակապ, Հայկաձոր և շատ այլ գյուղերում և քաղաքներում մատուցվող ծառայությունների որակը:  

«2013-ին իրականացրել ենք ցանցի բարելավման մեծածավալ աշխատանքներ, ինչը մեր ծառայությունների որակի ապահովման կարևոր գործոններից է: 2013թ շարունակել ենք ցանցի ծածկույթի ընդլայնման աշխատանքները` բարելավելով կապի որակն արդեն ծածկված տարածքներում, ինչպես նաև ծածկույթ ապահովելով նոր բնակավայրերում, որոնցից մի քանիսը մինչ այդ որևէ շարժական կապի օպերատորի կողմից ծածկույթով ապահովված չեն եղել: Ընդլայնել ենք նաև 42 Մբ/վ ներբեռնման արագությամբ ցանցի աշխարհագրությունը, ինչի արդյունքում այժմ Էջմիածին և Արարատ քաղաքներում, և շուտով նաև Աբովյանում, գործում է գերժամանակակից 3G+ տեխնոլոգիաների վրա հիմնված ցանցը, ինչպես Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Ընդհանուր առմամբ, ներկայումս մենք ծածկույթ ենք ապահովում Հայաստանի բնակչության 97%-ին` առաջարկելով բարձրորակ ապրանքների և ծառայությունների լայն ընտրություն և ապահովելով լավագույն որակը՝ ըստ միջազգային տեխնիկական աուդիտի:  Մենք իհարկե կանգ չենք առնելու մեր ձեռքբերումների վրա, և 2014թ. կրկին կլինի նշանակալից ներդրումների տարի՝ ուղղված նոր տարածքներ ծածկույթով ապահովելուն և ցանցի թողունակությունը մեծացնելուն», – նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41