
Եվրոգոտում գործազրկության մակարդակը 12,1% է, Եվրամիությունում՝ 10,9%
Նոյեմբերին Եվրոգոտում գործազրկության մակարդակը կազմել է 12,1%, իսկ Եվրամիությունում՝ 10,9%: Այս մասին հաղորդում է եվրոպական վիճակագրական Eurostat գործակալությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ արդեն մի քանի ամիս է Եվրոպայում գործազրկության մակարդակը պահպանվում է գրեթե նույն մակարդակում:
Գործազրկության մակարդակի առավել ցածր ցուցանիշ գրանցվել է Ավստրիայում (4,8%), Գերմանիայում (5,2%), Լյուքսեմբուրգում (6,1%), իսկ առավել բարձր ցուցանիշ՝ Հունաստանում (27,4%) և Իսպանիայում (26,7%):