
Հունվար-նոյեմբերին մեր երկիրն արտահանել է 375,6 մլն դոլարի հանքահումքային արտադրանք
Հանքահումքային արտադրանքը շարունակում է ամենամեծ տեսակարար կշիռն ունենալ մեր երկրի արտահանման կառուցվածքում:
2013 թվականի առաջին 11 ամսում Հայաստանից արտահանվել է 375,6 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանքահումքային արտադրանքի արտահանումն աճել է 3,1%-ով:
Արդյունքում, հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը Հայաստանի արտահանման համախառն ծավալում կազմել է մոտ 28%: Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: