Բիզնես

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50-2.50
OIL:  BRENT - 89.20+2.04 WTI - 83.12+1.55
COMEX:  GOLD - 4597.50-0.02 SILVER - 68.76+1.13
COMEX:  PLATINUM - 1850.70-0.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.42+0.06 EUR/GBP - 1.1646-0.06
FOREX:  EUR/USD - 1.1646-0.06 GBP/USD - 1.359+0.04
STOCKS RUS:  RTSI - 767.23-0.90
STOCKS US: DOW JONES - 53569.44+0.20 NASDAQ - 26541.35+1.57
STOCKS US: S&P 500 - 7730.99+0.72
STOCKS JAPAN:  NIKKEI - 66131.98-0.20 TOPIX - 4117.22+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25565.74-0.34 SSEC - 3956.57+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 10792.54-0.79 CAC40 - 8319.87-1.68
STOCKS EUR:  DAX - 26367.24+0.31
27/08/2026  CBA:  USD - 364.47-0.09 GBP - 494.7-1.87
27/08/2026  CBA:  EURO - 424.21-0.94
27/08/2026  CBA:  GOLD - 54272+175 SILVER - 802.62+7.18
Ամենաշատ միլիարդատերերն ապրում են ԱՄՆ-ում
28/08/2026 13:13
Կիսվել

Ամենաշատ միլիարդատերերն ապրում են ԱՄՆ-ում

Հրապարակվել է Billionaire Census 2026 զեկույցը: Միլիարդատերերի թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Չինաստանն ու Գերմանիան։

Անցյալ տարի ԱՄՆ-ում բնակվում էր 1265 միլիարդատեր, Չինաստանում՝ 363, իսկ Գերմանիայում՝ 221։ Միևնույն ժամանակ, ամերիկյան ցուցակն աճել է 11.5%-ով, չինականը՝ 13%-ով։ Իսկ Գերմանիան ցույց է տվել «թոփ-15»-ի բոլոր երկրների շրջանում ռեկորդային դինամիկա․ աճը կազմել է 20%։

Համաշխարհային մասշտաբով միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի՝ 3795 մարդու։ Մեկ տարվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 287-ով, ինչը համապատասխանում է 8.2% աճի։ Վերջին հինգ տարիներին նման տեմպ չի արձանագրվել։ Այս խմբի ընդհանուր կարողությունն աճել է 12.8%-ով և հասել ռեկորդային 15.1 տրիլիոն դոլարի։ Միջին հաշվով մեկ միլիարդատիրոջ բաժին է ընկնում մոտ 4 միլիարդ դոլար, իսկ միջին արժեքը կազմում է մոտ 2 միլիարդ դոլար։

Փորձագետները գերհարուստ մարդկանց կարողության աճի գլխավոր շարժիչ ուժը համարում են արհեստական բանականության շուրջ ստեղծված բումը։ Վերլուծաբաններն ուսումնասիրել են 150 հրապարակային ընկերություն, որոնք ամենամեծ ազդեցությունն ունեն միլիարդատերերի կարողության վրա։ Պարզվել է, որ արհեստական բանականության ոլորտում ակտիվ ներդրումներ կատարող ընկերությունների շուկայական կապիտալիզացիան 2024–2025 թվականներին 23%-ով ավելի արագ է աճել, քան մյուս ընկերություններինը։

Միլիարդատիրոջ միջին տարիքը 71-ն է։ Կանայք կազմում են նրանց ընդհանուր թվի ընդամենը 13%-ը։ Միլիարդատերերի 62%-ն իր կարողությունը վաստակել է սեփական աշխատանքով, իսկ կապիտալն ամբողջությամբ ժառանգել է միայն 8%-ը։ Կանխատեսվում է՝ առաջիկա տասը տարիներին միլիարդատերերը ժառանգներին կփոխանցեն մոտ 6.6 տրիլիոն դոլար։

27/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
-0.09
Եվրո (EUR)
424.21
-0.94
Ռուբլի (RUR)
4.2633
-0.0464
Լարի (GEL)
139.46
+0.32
54272
+175
Արծաթ
802.62
+7.18