Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Թրամփ ընտանիքի նոր կրիպտոբանկն աջակցություն է ստացել ԱՄԷ-ում
31/08/2026 12:08
Կիսվել

Թրամփ ընտանիքի նոր կրիպտոբանկն աջակցություն է ստացել ԱՄԷ-ում

ԱՄԷ-ի ազդեցիկ պաշտոնյան կանգնած է հոլդինգի խոշորագույն բաժնեմասի հետևում, որին պատկանում է Թրամփ ընտանիքի համար կրիպտոբանկ ստեղծող ընկերությունը։ Սա էլ ավելի է ամրապնդում նրա ֆինանսական կապերը Դոնալդ Թրամփի բիզնես կայսրության հետ, հայտնում է The Wall Street Journal-ը։

Հոդվածում խոսքը վերաբերում է ԱՄԷ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական և երկրի նախագահի եղբայր շեյխ Թահնուն բին Զայեդ ալ Նահայանին։ Ինչպես գրում է WSJ-ը, նա գործընկերների հետ միասին վերահսկում է StringZ Holding RSC ընկերությունը, որին պատկանում է կրիպտոբանկ ստեղծող WLTC Holdings-ի 49%-ը։ Եվս 38%-ը պատկանում է Թրամփ ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությանը:

2025 թվականի հունվարին Թահնունը և այլ ներդրողներ արդեն 500 մլն դոլար էին ներդրել Թրամփի աջակցությունը վայելող World Liberty Financial կրիպտոընկերությունում։ Դրա դիմաց նրանք ստացել էին ընկերության բաժնետոմսերի 49%-ը։ Թրամփի՝ 2025 թվականի ֆինանսական հայտարարագրի համաձայն՝ գործարքի արդյունքում Թրամփ ընտանիքին պատկանող կառույցները ստացել են 263 մլն դոլար։

Սա արտասահմանյան մի շարք գործարքներից մեկն է, որոնք նպաստել են Թրամփի բիզնեսի զարգացմանը Սպիտակ տուն նրա վերադարձից հետո։ CNBC-ի տվյալներով՝ նրա երկրորդ նախագահական ժամկետի առաջին տարվա ընթացքում Թրամփին պատկանող ընկերությունները արտասահմանյան կողմերի հետ կնքված լիցենզավորման պայմանագրերից ստացել են առնվազն 59.5 մլն դոլարի եկամուտ։

Այս ամիս ԱՄՆ-ի արժույթի վերահսկիչի գրասենյակը նախնական հավանություն է տվել World Liberty ազգային վստահառու բանկի ստեղծմանը՝ դաշնային լիցենզիայով։ Բանկը թողարկելու, փոխանակելու և պահելու է ԱՄՆ դոլարին կապված USD1 ստեյբլքոյնը, սակայն գործունեությունը սկսելուց առաջ այն պետք է կատարի մի շարք լրացուցիչ պահանջներ։

Ինչպես գրում է CNBC-ն, այս սխեման հարցեր է առաջացրել, քանի որ Թահնունն այլ պետության պաշտոնյա է, մինչդեռ Թրամփի վարչակազմը բանակցություններ էր վարում ԱՄԷ-ի հետ՝ արհեստական բանականության համար նախատեսված առաջադեմ ամերիկյան չիպերի հասանելիության շուրջ։

Վարչակազմը թույլատրել էր նման չիպերի մատակարարումները G42 ընկերությանը՝ ԱՄԷ-ի պետական աջակցությունը վայելող տեխնոլոգիական ընկերությանը, որը վերահսկում է Թահնունը։ Անցած ամիս իշխանությունները նաև մեղմացրել էին այն սահմանափակումները, թե ընկերությունը որքան չիպ կարող է ձեռք բերել։

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62