Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Ինչպես է Nvidia-ի ղեկավարը ընթրում և բարձրացնում բաժնետոմսերի գները
31/08/2026 16:55
Կիսվել

Ինչպես է Nvidia-ի ղեկավարը ընթրում և բարձրացնում բաժնետոմսերի գները

Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը որևէ մեկի հետ ընթրում է, իսկ հաջորդ օրը, նրա խոսքով, այդ ընկերության բաժնետոմսերի գինը «կրկնապատկվում է»։

Ինչպես գրում է Nvidia-ի մասին Fortune-ը, մարդկանց այնքան է հետաքրքրում, թե կոնկրետ որտեղ է ընթրում Nvidia-ի ղեկավարը, որ նույնիսկ գոյություն ունի հատուկ բլոգ, որը հետևում է նրա շքեղ ընթրիքներին աշխարհի տարբեր երկրներում։ Սակայն իրական ինտրիգը, ինչպես Հուանգը հայտարարել է երկրորդ եռամսյակի տպավորիչ արդյունքների հրապարակման ժամանակ, այն է, թե կոնկրետ ում հետ է նա ընթրում։

«Ամենազվարճալի բաներից մեկը պարզապես պարզելն է, թե որտեղ եմ ես ընթրում և կոնկրետ ում հետ: Հաջորդ օրը նրանց բաժնետոմսերի գինը կրկնապատկվում է», – ասել է Հուանգը ներդրողների հետ եռամսյակային հեռախոսակոնֆերանսի ժամանակ։

IDram

Հունիսին Jensen Eats բլոգը հայտնել էր, որ Հուանգը եղել է Հարավային Կորեայում և այցելել կորեական խորովածի ռեստորան։ Նա ընթրել է SK Group-ի, LG Group-ի նախագահների և Naver-ի հիմնադրի հետ։

Fortune-ի տվյալներով՝ այդ հանդիպումից մեկ օր առաջ LG-ի բաժնետոմսերն աճել էին 30%-ով՝ Կուի և Հուանգի սպասվող հանդիպման մասին հաղորդագրությունների ֆոնին։ LG-ի դուստր ընկերությունների բաժնետոմսերը նույնպես աճել էին․ բորսայում ցուցակված ստորաբաժանումների արժեթղթերի աճը կազմել էր 17%-ից մինչև 29%:

Այս «դոմինոյի էֆեկտը» տարածվում է նույնիսկ այն վայրերի վրա, որտեղ Հուանգը սնվում է։ Անցած տարվա հոկտեմբերին նա գարեջուր էր խմել և հավի միս կերել Samsung Electronics-ի նախագահ Լի Ջե Յոնի և Hyundai Motor-ի գործադիր նախագահ Չոն Ըի Սոնի հետ։ Bloomberg-ը հայտնել էր, որ դրանից հետո աճել էին թռչնամսի վերամշակմամբ զբաղվող Cherrybro ընկերության, տապակած հավի ռեստորանների Kyochon F&B Co. ցանցի և տապակած հավ պատրաստող ռոբոտների արտադրությամբ զբաղվող Neuromeka Co.-ի բաժնետոմսերը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01