Գյուղնախարարությունում կայացել է տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը
Գյուղատնտեսության նախարարությունում կայացել է տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Ամփոփվել են 2013 թվականի արդյունքները և առանձնացվել 2014 թվականի առաջնային խնդիրները:
Նախարարությունից հայտնում են, որ նախարար Սերգո Կարապետյանը 2013 թվականը մեր երկրի գյուղատնտեսւթյան ոլորտի համար բնորոշել է որպես հաջողակ տարի և կարևորել 2014 թվականի համար նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ տարեսկզբից կատարվող աշխատանքների արդյունավետությունն ու նպատակայնությունը:
Նախարարը ընթացիկ տարվա գործունեության համար կարևորել է աշխատանքային և կատարողական կարգապահության, աշխատանքի արդյունավետության հետևողական բարձրացումը, ինչպես նաև խնայողության ռեժիմը խստորեն պահպանելը: Այս առումով հանձնարարվել է ամենօրյա գործնական վերահսկողություն իրականացնել բյուջետային միջոցների նպատակային օգտագործման վրա: