Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Չինաստանը մտադիր է մինչև 2030-ը մտնել ավտոմոբիլաշինության համաշխարհային առաջատարների շարքը
14/09/2026 18:37
Կիսվել

Չինաստանը մտադիր է մինչև 2030-ը մտնել ավտոմոբիլաշինության համաշխարհային առաջատարների շարքը

Չինաստանը մինչև 2030 թվականը մտադիր է համալրել ավտոմոբիլաշինության ոլորտի համաշխարհային առաջատարների շարքը՝ ամրապնդելով իր դիրքերը նոր էներգիայի աղբյուրներով աշխատող խելացի տրանսպորտային միջոցների (NEV) արտադրական ողջ շղթայում։

Մինչև 2030 թվականը NEV-ների մասնաբաժինը նոր մարդատար ավտոմեքենաների ընդհանուր վաճառքում պետք է կազմի առնվազն 70%։ Առևտրային տրանսպորտային միջոցների համար այս ցուցանիշը սահմանվել է 40% մակարդակում:

Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը լայն տարածում կստանան ինքնավար վարման գործառույթներով հագեցած տրանսպորտային միջոցները, իսկ բարձր աստիճանի ավտոմատացված վարումը կկիրառվի արագընթաց մայրուղիներում, քաղաքային արագընթաց ճանապարհներին և որոշ քաղաքային ճանապարհներին։

Ծրագիրը նախատեսում է առանցքային տեխնոլոգիաների հետագա զարգացում՝ սահմանված նպատակներին հասնելու համար։ Մինչև 2030 թվականը մարդատար ավտոմեքենաների վառելիքի միջին ծախսը պետք է կազմի 3.3 լիտր 100 կմ-ի հաշվով, իսկ ամբողջությամբ էլեկտրական մարդատար ավտոմեքենաների էլեկտրաէներգիայի միջին սպառումը՝ մոտ 11.5 կՎտ⋅ժ 100 կմ-ի հաշվով։

Ռեգո Ինշուրանս

Բացի այդ, փաստաթղթում նշվում է ոլորտի կառուցվածքի հետագա օպտիմալացման և թվային ու խելացի զարգացման համեմատաբար բարձր մակարդակի ապահովման մասին։ Միաժամանակ աշխատանքի ընդհանուր արտադրողականությունը պետք է 15%-ով աճի 2025 թվականի համեմատ։

Նախատեսվում է, որ չինական մի շարք ընկերություններ վաճառքի ծավալով կմտնեն աշխարհի առաջատար տասնյակի, ինչպես նաև ավտոպահեստամասերի խոշորագույն համաշխարհային արտադրողների թոփ-100-ի շարքը։

Օգոստոսին NEV-ի բաժինը նոր ավտոմեքենաների վաճառքի ընդհանուր ծավալում կազմել է 60.6%՝ գրանցելով ռեկորդային ցուցանիշ։ Այս մեքենաների արտադրությունը գերազանցել է 1.65 մլն միավորը, իսկ վաճառքը կազմել է 1.64 մլն միավոր։ Երկու ցուցանիշների աճը 2025 թվականի օգոստոսի համեմատ կազմել է գրեթե 20%, հայտնում է Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիան (CAAM)։

BYD-ը, SAIC Motor-ը և Geely Automobile Holdings-ը 2025 թվականին վաճառքի ծավալով մտել են աշխարհի առաջատար ավտոարտադրողների տասնյակի մեջ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11