Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Դուբայ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը նվազել է 44%-ով
15/09/2026 14:26
Կիսվել

Դուբայ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը նվազել է 44%-ով

Դուբայ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին ութ ամիսներին 44%-ով նվազել է՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին են վկայում Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի տվյալները:

Դուբայում ամենամյա Arabian Travel Market ցուցահանդեսի բացումից մեկ օր առաջ իշխանությունները փետրվարից ի վեր առաջին անգամ հրապարակել են Դուբայ այցելած զբոսաշրջիկների թվի վերաբերյալ տվյալներ, թեև նախկինում այդ տվյալները հրապարակվում էին ամեն ամիս։

«Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի վերջին տվյալների համաձայն՝ զբոսաշրջության ոլորտն արձանագրել է փետրվարից ի վեր օտարերկրյա զբոսաշրջիկների ամենամեծ ամսական ներհոսքը։ 2026 թվականի առաջին ութ ամիսներին ընդունվել է 6.97 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ, այդ թվում՝ օգոստոսին՝ 869 հազար», – ասվում է Դուբայի կառավարության մամուլի ծառայության՝ Dubai Media Office-ի հայտարարության մեջ։

Էմիրության էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի կայքում հասանելի՝ Դուբայի զբոսաշրջության ոլորտի աշխատանքի արդյունքների վերաբերյալ ամսական հաշվետվությունների համաձայն՝ 2025 թվականի հունվար-օգոստոսին Դուբայ է այցելել 12.54 մլն զբոսաշրջիկ։ Այսպիսով, զբոսաշրջային հոսքի անկումը կազմել է ավելի քան 44%, կամ բացարձակ արտահայտությամբ՝ գրեթե 5.6 մլն մարդ։

2025 թվականին Դուբայ է այցելել ռեկորդային 19.6 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ։ Դուբայի իշխանությունները նախատեսում էին էմիրությունը դարձնել ամբողջ տարվա ընթացքում գործող զբոսաշրջային ուղղություն և աշխարհի երեք առաջատար զբոսաշրջային կենտրոններից մեկը։

Ի դեպ, Դուբայի բազմաթիվ հյուրանոցներ փակվել են վերանորոգման նպատակով՝ Տարածաշրջանային լարվածության և փետրվարից հետո ավիաչվերթների չեղարկման ֆոնին։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91