
Citigroup-ը չի արդարացրել շուկայի մասնակիցների սպասումները
Citigroup Inc. միջազգային ֆինանսական խումբն ամփոփել է 2013 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանկի շահույթը գրեթե կրկնապատկվել է՝ շնորհիվ լրացուցիչ ծախսերի կրճատման:
Հաշվետու եռամսյակում բանկի շահույթը կազմել է 2,68 մլրդ ԱՄՆ դոլար: Հասույթը կազմել է 17,78 մլրդ ԱՄՆ դոլար:
Գրանցված արդյունքներն, այնուամենայնիվ չեն գոհացրել շուկայի մասնակիցներին: Առավել վաղ վերլուծաբաններն և տնտեսագետները Citigroup-ի համար կանխատեսել էին ֆինանսական ցուցանիշների առավել բարձր մակարդակ: