Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
BYD-ը սուպերքարի դինամիկայով կուպե և ունիվերսալ է ներկայացրել
23/09/2026 18:56
Կիսվել

BYD-ը սուպերքարի դինամիկայով կուպե և ունիվերսալ է ներկայացրել

BYD-ն սկսել է նոր Fang Cheng Bao Formula S կուպեի և S GT ունիվերսալի վաճառքը, որոնք ցանկացած ճանապարհի վրա ապահովում են հարմարավետության բարձր մակարդակ։

Երկու ավտոմեքենաները միմյանցից տարբերվում են միայն թափքի հետևի հատվածի ձևավորմամբ։ BYD Fang Cheng Bao Formula S-ի երկարությունը 5060 մմ է, լայնությունը՝ 1967 մմ, բարձրությունը՝ 1483 մմ։ Անվային բազայի չափը կազմում է 2960 մմ։ Հետաքրքիր է, որ Formula S GT ունիվերսալը կուպեից ավելի կոմպակտ է․ դրա երկարությունը 5025 մմ է, լայնությունը՝ 1967 մմ, բարձրությունը՝ 1458 մմ, իսկ անիվային բազան նույնն է։

Կուպեի հիմնական տարբերակը համալրված է մեկ էլեկտրաշարժիչով, որի հզորությունը կազմում է մինչև 329 ձիաուժ։ Որպես լրացուցիչ տարբերակ՝ այն կարող է համալրվել 402 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որը տեղադրվում է ունիվերսալի բազային տարբերակում։ Երկու ավտոմեքենաների ամենահզոր տարբերակները համալրված են երկու էլեկտրաշարժիչով, որոնց համատեղ հզորությունը հասնում է 657 ձիաուժի։

Ռեգո Ինշուրանս

Formula S կուպեի գինը կազմում է 189 900 յուան, իսկ ունիվերսալինը՝ 219 900 յուան։ Երկու ավտոմեքենաներն էլ ստացել են երկրորդ սերնդի Blade մարտկոց, որն աջակցում է գերարագ լիցքավորմանը․ 10%-ից մինչև 97% այն լիցքավորվում է ընդամենը 9 րոպեում։ Չինական նորույթի ընթացքի պաշարը կարող է հասնել 900 կմ-ի։

Formula S-ը Fang Cheng Bao ապրանքանիշի առաջին մոդելն է, որը համալրվել է ինտելեկտուալ մագնիսառեոլոգիական կախոցով։ Այն կարող է կարգավորել ամորտիզացիայի ուժգնությունը մինչև միլիվայրկյանի ճշգրտությամբ՝ նախապես հարմարվելով ճանապարհային ծածկույթի փոփոխություններին և ապահովելով պրեմիում մակարդակի հարմարավետություն ու կառավարելիություն։

Formula S-ն ու S GT-ն նույնպես թողարկվում են BYD-ի ինքնավար կառավարման համակարգի վերջին տարբերակով, որն աջակցում է ավտոմատ վարմանը տարբեր սցենարներում՝ խաչմերուկներում շրջադարձեր, գլխավոր ճանապարհից դուրս գալ, ավտոմատ կայանում և այլն։ Նորույթների համար հասանելի են նաև 26-դյույմանոց լրացված իրականությամբ պրոյեկցիոն էկրան, կոմպակտ սառնարան, պրեմիում դասի աուդիոհամակարգ և այլ լրացուցիչ հնարավորություններ։

Չինական ընկերությունն առաջարկել է նաև մի քանի անսովոր աքսեսուարներ։ Օրինակ՝ գնորդները կարող են պատվիրել կախոցի մագնիսական լամպեր կամ ֆիզիկական կոճակներով կառուցվածք՝ որոշ գործառույթների արագ գործարկման համար։ Վերջինս ամրացվում է սենսորային էկրանին։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76