Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՄՆ նավթային ընկերությունները մտահոգված են դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքով
24/09/2026 16:20
Կիսվել

ԱՄՆ նավթային ընկերությունները մտահոգված են դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքով

ԱՄՆ-ից դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը լուրջ մտահոգություն է առաջացրել ամերիկյան նավթային ընկերությունների շրջանում, գրում է The Wall Street Journal-ը։ Այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է սահմանափակումներ մտցնելու գաղափարը, ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարները բանակցություններ են սկսել վարչակազմի հետ՝ փորձելով կանխել նախաձեռնության իրականացումը։

Chevron-ի և ExxonMobil-ի ղեկավարներն իրենց մտահոգությունները փոխանցել են Թրամփի վարչակազմին։ Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն իր հերթին ամերիկյան մի շարք ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեններին հայտնել է, որ կողմ է արտահանման արգելք չնախատեսող մոտեցմանը։ Օրերս նա հայտարարել է, որ մտադիր է սահմանափակումները կամավոր դարձնել վառելիքի արտադրողների համար՝ խոստանալով մանրամասները ներկայացնել ավելի ուշ։

The Wall Street Journal-ի տվյալներով՝ ավելի քան 30 ոլորտային կազմակերպություններ, այդ թվում՝ API-ն, AFPM-ը և Business Roundtable-ը, Թրամփին կոչ են արել հրաժարվել արտահանման սահմանափակումից։ Ընկերությունները մտավախություն ունեն, որ հնարավոր արգելքը կարող է խաթարել վառելիքի արտադրության ձևավորված շղթաները և հանգեցնել միլիարդավոր դոլարների ֆինանսական կորուստների։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ վառելիքի գների հետ կապված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ վերջնական որոշումը Թրամփինն է։

Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները դիտարկում են դիզելային վառելիքի արտահանման 90-օրյա արգելք սահմանելու ծրագիր՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ էներգակիրների ռեկորդային բարձր գները նվազեցնելու նպատակով։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08