Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
BofA. Լյուքս դասի ապրանքների համաշխարհային պահանջարկը երրորդ եռամսյակում դանդաղել է
25/09/2026 17:30
Կիսվել

BofA. Լյուքս դասի ապրանքների համաշխարհային պահանջարկը երրորդ եռամսյակում դանդաղել է

Bank of America-ն նվազեցրել է լյուքս դասի ապրանքների ոլորտի 2027 թվականի կանխատեսումը, քանի որ ոլորտային տվյալները վկայում են երրորդ եռամսյակում պահանջարկի աճի դանդաղման մասին, թեև սեպտեմբերին իրավիճակը բարելավվել է։

Bank of America-ի տվյալներով՝ լյուքս դասի ապրանքների համաշխարհային պահանջարկի աճի տեմպը երրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի համեմատ դանդաղել է 2–3 տոկոսային կետով, ինչը հիմնականում պայմանավորված է համեմատության ավելի բարձր բազայով։ Դանդաղումն առավելապես նկատվել է հուլիսին և օգոստոսի առաջին երկու շաբաթներին, մինչդեռ օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի առաջին երկու շաբաթը իրավիճակը սկսել է բարելավվել։

Bank of America-ն կանխատեսում է, որ լյուքս դասի ապրանքների ոլորտի հասույթը 2026 թվականի երրորդ եռամսյակում կաճի 4%-ով՝ 3 տոկոսային կետով ավելի ցածր տեմպով, քան երկրորդ եռամսյակում՝ համեմատության բազայի 6 տոկոսային կետով բարձր լինելու պայմաններում։ Բանկը վերջերս վերանայել է նաև 2027 թվականի կանխատեսումը և այժմ ակնկալում է հասույթի 4% աճ։ «Փափուկ լյուքսի» (soft luxury) սեգմենտում կանխատեսվում է 3%, իսկ «կոշտ լյուքսի» (hard luxury) սեգմենտում՝ 6% աճ։

Լյուքս դասի ապրանքների ոլորտի բաժնետոմսերը ներկայում վաճառվում են մոտ 20 P/E (գին/շահույթ) գործակցով, ինչը համապատասխանում է 20–25 միջակայքի ստորին սահմանին։ Bank of America-ն նշել է, որ չնայած գնահատման գրավիչ մակարդակին՝ ոլորտում դեռևս բացակայում է կարճաժամկետ դրական դինամիկա ապահովող էական կատալիզատորը։

Վերլուծությունը հիմնված է Bank of America-ի կողմից մշտադիտարկվող ոլորտային տվյալների վրա։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58