2026թ.-ի օգոստոսին առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 8.38 տրիլիոն
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2026թ.-ի օգոստոսին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 8,377,649 մլն ՀՀ դրամ (8.38 տրիլիոն)։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 1,535,204 մլն-ով կամ 22.4%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,619,113 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 6,758,885 մլն դրամ։
Ռեզիդենտների ավանդների 67.9%-ը կամ 4,585,885 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2025թ. օգոստոսի համեմատ աճել է 32․4%-ով։
Ավանդների 32.1%-ը կամ 2,172,651 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով ավանդներին, որոնց ծավալը 2025թ. օգոստոսի համեմատ աճել է 19%-ով։
