
Որո՞նք են աշխարհի ամենանորարարական երկրները
Bloomberg գործակալությունը կազմել է աշխարհի ամենանորարարական երկրների վարկանիշը (Most Innovative in the World 2014): Այն գլխավորում է Հարավային Կարեան: Երկրորդ տեղում Շվեդիան է, երրորդ տեղում՝ ԱՄՆ-ն, որն անցյալ տարի վարկանիշի առաջատարն էր:
Տասնյակում հայտնվել են նաև Ճապոնիան, Գերմանիան, Դանիան, Սինգապուրը, Շվեյցարիան, Ֆինլանդիան և Թայվանը:
Չինաստանը վարկանիշում 25-րդն է: Ռուսաստանը հայտնվել էր 18-րդ տեղում:
Վարկանիշը կազմելիս Bloomberg-ը յուրաքանչյուր երկրի մասով դիտարկել է մի շարք ցուցանիշներ, մասնավորապես, բարձր տեխնոլոգիական ընկերությունների քանակը, որակավորված մասնագետների թիվը, ինչպես նաև արտոնագրային գործունեության ակտիվությունը և հետազոտությունների վրա կատարվող ծախսերի մակարդակը: