Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
«ԱրմենՏել»-ը գործարկել է բջջային ինտերնետի նոր փաթեթներ
29/01/2014 15:21
Կիսվել

«ԱրմենՏել»-ը գործարկել է բջջային ինտերնետի նոր փաթեթներ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է իրավաբանական և  ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար բջջային ինտերնետի Infinity սակագնային փաթեթների շարքի գործարկման մասին:

Շարքի մեջ մտնում են  Infinity 512 և Infinity 1024 սակագնային փաթեթները համապատասխանաբար  512 Կբ/վ և 1 Մբ/վ տվյալների փոխանցման արագությամբ։ Infinity սակագնային փաթեթներին միանալիս  Alcatel X300D 3G-մոդեմի գինը կազմում է ընդամենը 100 դրամ։ Infinity 1024 ամսական բաժանորդային վարձը կազմում է 150 դրամ օրական, իսկ Infinity 512 դեպքում` 83.33 դրամ օրական։

«Infinity բջջային ինտերնետը մեր կողմից մատուցվող պարզ և հարմար ծառայությունների վառ օրինակ է։ Ֆիքսված ամսական վճարով և ինտերնետի առավելագույն արագություն ապահովվող նոր ծառայությունից կարող են օգտվել թե՛ իրավաբանական, թե՛  ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները՝ ընտրելով իրենց հարմար հաշվարկային համակարգը։ Infinity սակագնային փաթեթը նախատեսված է ակտիվ կյանք վարող բաժանորդների համար, հատկապես դյուրին է պլանշետային համակարգիչներից օգտվողների համար, իսկ նոութբուք կամ նեթբուք օգտագործողները կարող են սիմվոլիկ գումարով ձեռք բերել  USB–մոդեմ»,-նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար Infinity սակագնային փաթեթին USB–մոդեմով միանալու արժեքը կազմում է 5000 դրամ, որից 4900 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին։ Առանց USB–մոդեմի ձեռք բերման, SIM-քարտի արժեքը կազմում է 1000 դրամ, որը նույնպես փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին։ Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են անվճար միանալ Infinity սակագնային փաթեթին։

Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ  www.beeline.am կայք, կամ զանգահարելով 8007 կամ 0611 անվճար հեռախոսահամարներով։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58