Դիզելային վառելիքի համաշխարհային ճգնաժամը հարվածելու է ֆերմերներին
Դիզելային վառելիքի ճգնաժամը հարվածում է ամբողջ աշխարհի գյուղատնտեսական ոլորտին՝ սպառնալով արագացնել պարենային գնաճը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ավստրալիայի ֆերմերներից մեկը գործակալության հետ զրույցում խոստովանել է, որ միայն վառելիքի ծախսերը ծածկելու համար ստիպված է միջինից բարձր բերք ակնկալել։ Նա նաև մտահոգություն է հայտնել էներգակիրների մատակարարումների շուրջ աճող անորոշության կապակցությամբ։
«Դժվարին իրավիճակը կրկնվում է Հարավային Ամերիկայից մինչև Եվրոպա և ԱՄՆ ձգվող խոշոր գյուղատնտեսական տարածաշրջաններում՝ մեծացնելով այն ռիսկերը, որ էներգակիրների գների աճը կհանգեցնի արտադրության կրճատման և կսկսի պարենային գնաճի նոր ալիք», – ասվում է Bloomberg-ի հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ անցած շաբաթ «Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են իրենց պահուստներից համաշխարհային շուկա դուրս բերել մինչև 100 միլիոն բարել վառելիք՝ դիզելային վառելիքի շուկայում լարվածությունը թուլացնելու նպատակով։
