Հայաստանից Չեխիա արտահանումն աճել է ավելի քան 6 անգամ
2013 թվականին Հայաստանի և Չեխիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը գերազանցել է 28 մլն ԱՄՆ դոլարը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու տարում Հայաստանից Չեխիա արտահանումը կազմել է ավելի քան 8.4 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2012 թվականին երկու երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմել էր 21.8 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, արտահանումը Հայաստանից Չեխիայի Հանրապետություն կազմել էր 1.4 մլն ԱՄՆ դոլար:
Զարգացման հայկական գործակալության տվյալներով՝ ներկայումս Հայաստանում գործում է չեխական կապիտալով ավելի քան 20 ընկերություն: