Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Անգլիայի բանկում չեն կարծում, որ անհրաժեշտ է շտապել «բրիտքոինի» ներդրման հարցում
13/10/2026 11:52
Կիսվել

Անգլիայի բանկում չեն կարծում, որ անհրաժեշտ է շտապել «բրիտքոինի» ներդրման հարցում

Անգլիայի բանկի ղեկավարի տեղակալ Սառա Բրիդենը անհրաժեշտ չի համարում Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկի կողմից բնակչության համար նախատեսված թվային արժույթի ներդրման հարցում շտապելը, քանի որ վճարումների ոլորտում զարգանում են բազմաթիվ այլ տեխնոլոգիաներ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Բնակչության համար նախատեսված թվային արժույթի՝ «բրիտքոինի» նախագծի հետագա առաջխաղացումը կախված կլինի նրանից, թե էլ ինչ եղանակներով կարողանան օգտվել թոքենացման և նորարարությունների առավելություններից: Սա ասել է Բրիդենը Բանգկոկում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջոցառման ընթացքում։

«Հնարավոր է՝ մեզ այդքան շուտ թվային ֆունտ պետք չէ», – հավելել է նա՝ նշելով, որ այլընտրանքային լուծումները, ինչպիսիք են մասնավոր ստեյբլքոինները կամ թոքենացված բանկային ավանդները, կարող են նույն գործառույթը կատարել նույնքան արդյունավետ։

Bloomberg-ի գնահատմամբ՝ Բրիդենի հայտարարությունները ցույց են տալիս, որ բրիտանական կարգավորիչը վճարային համակարգում այլ նորարարությունների ի հայտ գալու ֆոնին որդեգրել է սպասողական ռազմավարություն։
Անգլիայի բանկը մի քանի տարի շարունակ ուսումնասիրում է «բրիտքոինի» ստեղծման հնարավորությունը՝ չնայած նախագծի հակառակորդների մտավախություններին, որ այն կարող է դառնալ ֆինանսական վերահսկողության գործիք։

Գործակալության հաղորդմամբ՝ վերջին 20 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայի վճարային համակարգն արդեն զգալի փոփոխություններ է կրել․ կանխիկի օգտագործումը վճարումների համար կտրուկ նվազել է։

«Տնտեսության մեջ հաշվարկների իրականացման ընթացքում կենտրոնական բանկի փողերի մասնաբաժինը երկու երրորդից նվազել է մինչև 8%։ Արդյո՞ք դա նշանակություն ունի։ Արդյո՞ք Մեծ Բրիտանիայի դրամավարկային համակարգը կորցրել է իր հենարանը, քանի որ կենտրոնական բանկի փողերն այլևս այդքան նշանակալի դեր չեն խաղում», – հռետորական հարց է հնչեցրել Բրիդենը, – «Ես միանգամայն հստակ պատկերացնում եմ ապագան որպես յուրատեսակ դրամական բազմատիեզերք, որտեղ մեկ ֆունտ կանխիկը, մեկ ֆունտ թվային արժույթը, եթե այն ստեղծվի, մեկ ֆունտ բանկային հաշվին, մեկ ֆունտ՝ թոքենացված ավանդի տեսքով, և մեկ ֆունտ ստեյբլքոինով կարող են ազատորեն փոխանակվել միմյանց հետ՝ անվանական արժեքով»:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25