Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Viva-ի 5G+ ցանցը Սյունիքում և Վայոց ձորում․ Հայաստանի միակ 5G+ ցանցն արդեն հասանելի է Երևանում և 8 մարզի 32 քաղաքում
13/10/2026 15:18
Կիսվել

Viva-ի 5G+ ցանցը Սյունիքում և Վայոց ձորում․ Հայաստանի միակ 5G+ ցանցն արդեն հասանելի է Երևանում և 8 մարզի 32 քաղաքում

Viva-ն շարունակում է Հայաստանում առաջին և միակ 5G+ ցանցի ընդլայնումը՝ նոր սերնդի կապը հասանելի դարձնելով երկրի հարավում։ 5G+ տեխնոլոգիան արդեն հասանելի է Գորիսում, Կապանում, Քաջարանում, Սիսիանում, ինչպես նաև Ջերմուկում, Վայքում և Եղեգնաձորում։ Երկրի միակ 5G+ ցանցի՝ Սյունիք և Վայոց ձոր ընդլայնման արդյունքում՝ այսօր այն հասանելի է Հայաստանի բնակելի տարածքների շուրջ 80 տոկոսում։

Հայաստանի հարավում՝ Սյունիքում և Վայոց ձորում, 5G+ ներդրումը միայն ցանցի աշխարհագրական ընդլայնում չէ։ Նոր սերնդի կապը հասանելի է դառնում քաղաքներում, որոնցից յուրաքանչյուրն առանձնահատուկ դեր ունի երկրի տնտեսական, զբոսաշրջային, արդյունաբերական և տրանսպորտային համակարգում։

5G+ ցանցի ընդլայնման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով՝ Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն այցելել է Գորիս։ Նա այցելել է նաև բազային կայաններ, որտեղ հետևել է 5G+ տեխնոլոգիայի ներդրման ավարտական աշխատանքներին։ Արագության չափման արդյունքներով տվյալների ներբեռնման արագությունը կազմել է 522 Մբիթ/վ, իսկ վերբեռնման արագությունը՝ 91,24 Մբիթ/վ։

«Գորիսի բնակիչները, որտեղ արդեն գործարկվել է 5G+ ցանցը, արժանի են կապի ամենաժամանակակից հնարավորություններին՝ հենց այստեղ՝ իրենց քաղաքում։ Այսօր Viva-ի 5G+-ն արդեն հասանելի է Գորիսում, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի ևս վեց քաղաքներում։ Ես հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր օգտվում են կապի ծառայություններից՝ միացե՛ք Viva-ին և անձամբ գնահատե՛ք նոր հնարավորությունները։ Մենք ներդրումներ ենք կատարում ցանցի զարգացման ուղղությամբ, որպեսզի դուք կարողանաք ավելի հարմարավետ աշխատել, սովորել, զարգացնել բիզնեսը և մշտապես կապի մեջ լինել հարազատների հետ։ Սակայն վստահությունը ձեռք է բերվում ոչ թե հայտարարություններով, այլ ամենօրյա որակյալ կապով։ Ուստի իմ հրավերը պարզ է՝ փորձե՛ք Viva-ի կապն այնտեղ, որտեղ ապրում և աշխատում եք, և սեփական փորձով զգացեք դրա առավելությունները։ Կապի ապագան արդեն Գորիսում է և Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում։ Եղե՛ք Viva-ի հետ»,– նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

5G+ ցանցը հնարավորություն է տալիս կատարել տվյալների ավելի արագ փոխանցում, կիրառել արհեստական բանականության վրա հիմնված ավելի բարդ լուծումներ, ներդնել լայնածավալ IoT համակարգեր և զարգացած ամպային ծառայություններ, կատարել իրական ժամանակում տվյալների մշակում, ապահովել վիրտուալ և ընդլայնված իրականության, արհեստական ​​բանականության և թվային կրկնօրինակների լուծումներ, իրականացնել սարքավորումների հեռավար մոնիթորինգ, արդյունաբերական ավտոմատացում, առաջարկել նոր սերնդի ինտերակտիվ թվային ժամանց և առաջադեմ այլ ծառայություններ։

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ 5G+ ցանցի լայնածավալ ներդրումը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ տնտեսության, մրցունակության և թվային էկոհամակարգերի զարգացման վրա։ Հենց այս ռազմավարական տեսլականով էր պայմանավորված Viva-ի կողմից Հայաստանի պատմության մեջ ռադիոհաճախականային սպեկտրի ձեռքբերման ամենամեծ ներդրումը: Արդյունքում՝ Viva-ն այժմ ունի կրկնակի ավելի հաճախականային ռեսուրսներ: 5G-ի համար հատկացված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության ստացումը ստեղծել է անհրաժեշտ հիմք՝ 5G+ ցանցի ներդրման և հաջորդ սերնդի թվային ծառայությունների ու լուծումների զարգացման համար։

Ս.թ. հուլիսին Viva-ին շնորհվել է Speedtest մրցանակը՝ որպես Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակում ամենաարագ բջջային ցանց ունեցող ընկերություն։ https://www.ookla.com/research/reports/award-report-2026-q1-q2-fastest-mobile-network-viva

Հիշեցնենք, որ 2026 թվականի հուլիսին Viva-ն առաջինը Հայաստանում գործարկեց 5G+ ցանցը՝ նոր սերնդի կապը հասանելի դարձնելով Երևանում, ինչպես նաև Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի քաղաքներում։ Արդյունքում՝ 5G+ տեխնոլոգիան այսօր այն հասանելի է Հայաստանի բնակելի տարածքների շուրջ 80 տոկոսում։ 5G+ ցանցի ընդլայնումը շարունակվում է մեծ ինտենսիվությամբ՝ մարզային նոր քաղաքներ ընդգրկելու նպատակով։

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01