ՕՊԵԿ-ը կրկին անփոփոխ է թողել 2026-ին ՕՊԵԿ+-ի կազմի մեջ չմտնող երկրներում հեղուկ ածխաջրածինների արդյունահանման աճի կանխատեսումը
ՕՊԵԿ+-ի կազմի մեջ չմտնող երկրներում հեղուկ ածխաջրածինների արդյունահանումը 2026 թվականին, 2025 թվականի համեմատ, կաճի օրական 640 հազար բարելով՝ հասնելով օրական 54.84 մլն բարելի, կանխատեսում է ՕՊԵԿ-ը։
Գնահատականը համապատասխանում է կազմակերպության վերլուծաբանների նախորդ զեկույցում ներկայացված կանխատեսմանը։ Նրանց կարծիքով՝ հեղուկ ածխաջրածինների արդյունահանման աճի հիմնական շարժիչ ուժերը կլինեն Բրազիլիան, ԱՄՆ-n, Կանադան և Արգենտինան։
2026 թվականին ԱՄՆ-ում հեղուկ ածխաջրածինների արդյունահանման աճի կանխատեսումը բարձրացվել է օրական 50 հազար բարելով՝ հասնելով օրական 500 հազար բարելի։ Այժմ ՕՊԵԿ-ն ակնկալում է, որ 2026 թվականին ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը կավելանա՝ հասնելով օրական 22.72 մլն բարելի։
Հաջորդ տարվա համար երկրում արդյունահանման աճի կանխատեսումը չի փոխվել և կազմում է օրական 30 հազար բարել։ Հաշվի առնելով ընթացիկ տարվա գնահատականի ճշգրտումը՝ ՕՊԵԿ-ն ակնկալում է, որ 2027 թվականին ԱՄՆ-ում արդյունահանումը կհասնի օրական 22.75 մլն բարելի։
Բարձրացվել է նաև ՕՊԵԿ+-ի կազմի մեջ չմտնող լատինաամերիկյան երկրներում ընթացիկ տարվա արդյունահանման աճի կանխատեսումը՝ օրական 750 հազար բարելից մինչև 800 հազար բարել։ Այժմ ակնկալվում է, որ այդ երկրներում արդյունահանումը կկազմի օրական 8.35 մլն բարել՝ մեկ ամիս առաջ կանխատեսված 8.3 մլն բարելի դիմաց։
ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում արդյունահանման աճի գնահատականների բարձրացումը փոխհատուցվել է ՕՊԵԿ+-ի կազմի մեջ չմտնող Մերձավոր Արևելքի երկրներում (բացառությամբ ԱՄԷ-ի) արդյունահանման անկման կանխատեսման վատթարացմամբ։
Դաշինքի վերլուծաբաններն ակնկալում են, որ այդ երկրներում արդյունահանումը կնվազի օրական 840 հազար բարելով՝ հասնելով օրական 1.15 մլն բարելի (առանց ԱՄԷ-ի հաշվառման)։ Նախորդ կանխատեսմամբ նախատեսվում էր օրական 720 հազար բարելի անկում՝ մինչև օրական 1.28 մլն բարել։
2027 թվականին ՕՊԵԿ+-ի կազմի մեջ չմտնող երկրներում հեղուկ ածխաջրածինների արդյունահանումը, կանխատեսումների համաձայն, կավելանա օրական 620 հազար բարելով՝ հասնելով օրական 55.45 մլն բարելի։ Այս գնահատականը համապատասխանում է նախորդ ամսվա կանխատեսմանը։
Հաջորդ տարի առաջարկի աճի հիմնական շարժիչ ուժերը կլինեն Քաթարը, Բրազիլիան, Կանադան և Արգենտինան։
