Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026թ. հունվար-հուլիսին կազմել է 11․54 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
2026թ. հունվար-հուլիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 11․54 մլրդ դոլար, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 188․9 մլն դոլարով կամ 1․66%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3,121 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 20․51%-ով կամ 805․4 մլն դոլարով։
Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1,806 մլն դոլար, աճ՝ 25․62%։ Եռյակը եզրափակում է Իրանը՝ 437․7 մլն դոլար, աճ՝ 6․12%։
Չորրորդ հորիզոնականում ԱՄԷ-ն է՝ 356․5 մլն դոլար, անկում՝ 72․13%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 334․7 մլն դոլար, աճ՝ 28․65%։ Վեցերորդն ԱՄՆ-ն է՝ 291․1 մլն դոլար, աճ՝ 35․68%։ Յոթերորդն Իտալիան է՝ 274․3 մլն դոլար, աճ՝ 8․57%։ Ութերորդ հորիզոնականում Բուլղարիան է՝ 234․6 մլն դոլար, աճ՝ 412․1%։ Իններորդն Իրաքն է՝ 207․6 մլն դոլար, աճ՝ 1․92%։ Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 180․7 մլն դոլար, աճ՝ 73․87%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն նվազել է 15․89%-ով և կազմել 3,537 մլն դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 3,346 մլն դոլար, անկում՝ 18․37%։
ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 57․2%-ով և կազմել 2,192 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 1․03%-ով և կազմել 5,809 մլն դոլար։

