2013թ.-ին Հայաստանից պատրաստի սննդի արտադրանքի արտահանումն աճել է 21,5%-ով
2013 թվականին մեր երկրից արտահանվել է 309,61 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 21.5%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու տարում պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը մեր երկրի ընդհանուր արտահանման ծավալումը կազմել է մոտ 21%-ը:
Պատրաստի սննդի արտադրանքն իր մասնաբաժնով զիջում է միայն հանքահումքային արտադրանքին:
Հաշվետու տարում մեր երկրի արտահանման կառուցվածքում հանքահումքային արտադրանքի տեսակարար կշիռը կազմել է 27,5%: