Եվրագոտու բյուջեի պակասուրդը երկրորդ եռամսյակում կազմել է ՀՆԱ-ի 3.3%-ը, ԵՄ-ինը՝ 3.5%-ը
2026 թվականի երկրորդ եռամսյակում եվրագոտու երկրների պետական բյուջեի պակասուրդն աճել է՝ հասնելով ՀՆԱ-ի 3.3%-ին՝ նախորդ երեք ամիսների 3.2%-ի համեմատ։ Այս մասին հայտնել է ԵՄ վիճակագրական ծառայությունը:
Եվրամիության երկրներում այս ցուցանիշը բարձրացել է՝ ՀՆԱ-ի 3.1%-ից հասնելով 3.5%-ի։
Եվրոպական միասնական արժույթն օգտագործող երկրներում պետական պարտքը հունիսի վերջին հասել է ՀՆԱ-ի 88.8%-ին՝ առաջին եռամսյակի վերջի 88.4%-ի համեմատ։ Եվրամիությունում այն աճել է՝ ՀՆԱ-ի 82.5%-ից հասնելով 82.9%-ի։ 2025 թվականի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ այս ցուցանիշը եվրագոտում կազմել է ՀՆԱ-ի 87.3%-ը, իսկ ԵՄ-ում՝ 81.4%-ը։
Հունիսի վերջին ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի ամենացածր մակարդակն արձանագրվել է Էստոնիայում՝ 26.1%, Դանիայում՝ 27.1%, Լյուքսեմբուրգում՝ 28.2% և Բուլղարիայում՝ 28.7%։
13 երկրում այս ցուցանիշը գերազանցել է 60%-ը։ Պետական պարտքի ամենաբարձր մակարդակն ունեցել են Հունաստանը՝ 140.8%, Իտալիան՝ 139.9%, Ֆրանսիան՝ 119.1%, Բելգիան՝ 110.2% և Իսպանիան՝ 101.4%։
