Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ԱՄՆ-ում Հելոուինի տոնակատարության ծախսերը կհասնեն ռեկորդային 13.5 մլրդ դոլարի
30/10/2026 17:13
Կիսվել

ԱՄՆ-ում Հելոուինի տոնակատարության ծախսերը կհասնեն ռեկորդային 13.5 մլրդ դոլարի

Ամերիկացիները նախատեսում են Հելոուինի տոնակատարության համար ծախսել ռեկորդային 13,5 մլրդ դոլար՝ 400 մլն դոլարով ավելի, քան նախորդ տարի։ Ընդ որում, սպառողների ծախսերը շարունակում են գտնվել բարձր գների ճնշման տակ։

Այս մասին են վկայում ԱՄՆ մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի (NRF) հետազոտության արդյունքները։ Կազմակերպության կանխատեսմամբ՝ մեկ գնորդի միջին ծախսը կկազմի 115.14 դոլար՝ նախորդ տարվա 114.45 դոլարի դիմաց։

Ամենամեծ ծախսերը նախատեսվում են տոնական զգեստների համար՝ 4.4 մլրդ դոլար։ Տների և բակերի զարդարանքների վրա ամերիկացիները մտադիր են ծախսել 4.3 մլրդ դոլար, քաղցրավենիքի վրա՝ 4.1 մլրդ դոլար, իսկ շնորհավորական բացիկների վրա՝ 800 մլն դոլար։

Առանձին ուշադրության է արժանի ընտանի կենդանիների տոնական հագուստի շուկան։ Կենդանիների տերերը նախատեսում են այդ նպատակով ծախսել շուրջ 920 մլն դոլար, որը ներառված է տոնական զգեստների ընդհանուր ծախսերում։

Չնայած տոնական ծախսերի աճին՝ սպառողները փորձում են խնայել։ Հարցվածների 31%-ը մտադիր է համեմատել տարբեր խանութների գները, 26%-ը՝ օգտվել զեղչերից և կտրոններից, իսկ 34%-ը նախընտրում է բազմակի օգտագործման զարդարանքներ և աքսեսուարներ։

Հելոուինը նշելու ամենատարածված ձևը շարունակում է մնալ երեխաներին քաղցրավենիք բաժանելը, ինչը նախատեսում է անել հարցվածների 61%-ը։ Ամերիկացիների կեսը պատրաստվում է տոնական զգեստներ կրել, իսկ 42%-ը՝ զարդարել տները, դդումներից լապտերներ պատրաստել և սարսափ ֆիլմեր դիտել։

Սպառողների գրեթե կեսը տոնին պատրաստվում է նախապես՝ ծախսերը մի քանի ամսվա վրա բաշխելու և սեզոնային առաջարկներից օգտվելու նպատակով։

NRF-ի հետազոտությանը մասնակցել է 7 889 ամերիկացի սպառող։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91