Դոնալդ Թրամփ․ Վենեսուելայի նավթից ստացված եկամուտը տասնապատիկ գերազանցում է Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վենեսուելական նավթից ստացված եկամուտը տասն անգամ գերազանցել է Իրանի դեմ ռազմական գործողության ծախսերը։ Այս մասին նա հայտարարել է Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։
Ելույթի ընթացքում Թրամփը քննադատել է Դեմոկրատական կուսակցությունից իր քաղաքական հակառակորդներին, մասնավորապես՝ Կալիֆոռնիայից ընտրված կոնգրեսական Ռո Խաննային։
«Նա ասել է, որ ես այս պատերազմի վրա ծախսել եմ 25 մլրդ դոլար։ Բայց այն, ինչի մասին նա չի խոսում, այն է, որ Վենեսուելայում մենք մոտ 10 անգամ ավելի շատ ենք վաստակել։ Պետք է հաշվի առնել եկամուտների և ծախսերի հաշվեկշիռը», – մեջբերում են Թրամփի խոսքերը՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին կայացած հանրահավաքից։
Ավելի վաղ The Hill պարբերականը, հղում անելով ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM)՝ Կոնգրեսին փոխանցած հաշվարկներին, հայտնել էր, որ Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողության ծախսերը հասել են 47 մլրդ դոլարի։
Օգոստոսի 28-ին Թրամփը հայտարարել էր Վաշինգտոնի և Կարակասի միջև ձեռք բերված համաձայնության մասին։ Դրա պայմանների համաձայն՝ ԱՄՆ-ի վերահսկողության տակ են անցնում Վենեսուելայի՝ ավելի քան 65 մլրդ բարել ծավալով հաստատված նավթային պաշարները։
Ավելի ուշ Սպիտակ տունը հստակեցրել էր, որ վենեսուելական մասնավոր NABEP նավթային ընկերությունը 100 տարով կոնցեսիոն իրավունքներ է ստանում 17 հանքավայրերի նկատմամբ, որոնց ապացուցված պաշարները կազմում են շուրջ 65 մլրդ բարել։
