ԱՄՆ-ում ընտրությունների օրը բենզինի գինը մեկ գալոնի դիմաց գերազանցել է 4 դոլարը
ԱՄՆ-ում բենզինի մանրածախ միջին գինը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների օրը գերազանցել է մեկ գալոնի դիմաց 4 դոլարի շեմը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալներով՝ երկուշաբթի օրը դիզելային վառելիքի միջին գինը կազմել է մեկ գալոնի դիմաց 6.29 դոլար։
Երկու ցուցանիշներն էլ դիտարկումների ողջ պատմության ընթացքում ընտրությունների ցանկացած օրվա համար գրանցված ամենաբարձր մակարդակներն են։
Bloomberg-ի նշմամբ՝ ավտոմոբիլային վառելիքի գները երբևէ տարվա այսքան ուշ ժամանակահատվածում այսպիսի բարձր մակարդակի վրա չեն պահպանվել։ Դա պայմանավորված է էներգակիրների համաշխարհային մատակարարման շղթաներում առաջացած լուրջ խափանումներով և նավթավերամշակման ոլորտի ճգնաժամով։
Ներկայումս բենզինն ավելի էժան է, քան այս տարվա մայիսին գրանցված առավելագույն մակարդակի ժամանակ, երբ մեկ գալոնի գինը գերազանցել էր 4.56 դոլարը։ Դիզելային վառելիքի գինը ներկայումս 24 ցենտով ցածր է սեպտեմբերին գրանցված պատմական առավելագույն ցուցանիշից։
