Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Orange-ը խրախուսում է համացանցի ապահով օգտագործումը
11/02/2014 14:47
Կիսվել

Orange-ը խրախուսում է համացանցի ապահով օգտագործումը

Ավելի քան 90 երկրներում այսօր նշվում է ապահով համացանցի օրը: Երրորդ տարին անընդմեջ ապահով համացանցի օրվա առթիվ Orange-ը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնում է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը: Այս տարի ծրագրի առանցքային խնդիրը երեխաների համար ավելի ապահով համացանցի ստեղծումն է:

Փետրվարի 11-ից 150 դպրոցների ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասերի` ստանալով համացանցից ապահով կերպով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ և ուսումնական նյութեր: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն հատուկ ծնողական ժամեր, որոնց ընթացքում  կշոշափվեն համացանցի ապահովության խնդիրները, հնարավոր վտանգները, ինչպես նաև տեղեկատվություն կտրամադրվի երեխաների համար համացանցն ապահով դարձնելու հնարավոր տեխնիկական լուծումների  վերաբերյալ: «Ապահով համացանց» միամսյակի ընթացքում Orange-ի 25 աշխատակիցներ Երևան, Վանաձոր և Իջևան քաղաքներում անձամբ կմասնակցեն ծնողների համար նախատեսված տեղեկացման դասընթացներին:

«Հայկական շարժական ինտերնետի շուկայում առաջատար դիրք ունենալով` մենք պատասխանատվություն ենք ստանձնում ոչ միայն մեր բաժանորդներին որակյալ ծառայություններ մատուցելու, այլ նաև համացանցի ապահով օգտագործման վերաբերյալ երեխաներին տեղեկացնելու, իսկ իրենց ծնողներին համապատասխան տեխնիկական լուծումներ տրամադրելու առումով: 2012թ-ից ի վեր Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է օգտվել  Kaspersky Internet Security ծրագրից, որն երեխաների համար ապահովում է  պաշտպանություն ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից:  Այս միամսյակի ընթացքում` մինչև մարտի 11-ը, Orange-ը լայնորեն տեղեկացնելու է նշված ծրագրային լուծումների վերաբերյալ, իսկ մարտի 1-ից դրանք ավելի հասանելի կդարձնի իր բաժանորդների համար», նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Իրականացված հետազոտությունների համաձայն` այն անչափահասները, որոնց ընտանիքներում ընդունված չեն համացանցից օգտվելու կանոններ, կրկնակի անգամ ավելի հակված են մտնելու անպատշաճ բովանդակությամբ կայքեր: Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել  www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ և խորհուրդներ:

«Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը սկսած 2004-ից՝ նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է` պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ: 

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41