Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ  ԳՐԱՆՑՎԵԼ Է ԻՆԴԵՔՍԵՐԻ ԱՆԿՈՒՄ
08/04/2009 10:02
Կիսվել

ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԻՆԴԵՔՍԵՐԻ ԱՆԿՈՒՄ

ԱՄՆ ֆոնդային բորսաները ապրիլի 7-ին գրանցել են հիմնական ինդեքսների անկում: Dow Jones-ի ինդեքսը կրճատվել է 129,03 կետով (-1,62%) և հասել 7846,82 կետի, Nasdaq ինդեքս սահմանվել է 1584,26 կետ` կրճատվելով 1,40%-ով, իսկ S&P ինդեքսը, կրճատվելով 1,37%-ով, սահմանվել է 824,03 կետ:

Ֆոնդային բորսաներում ինդեքսերի անկումը պայմանավորված էր մի շարք հանգանմանքներով, մասնավորապես միլիադատեր Ջորջ Սորոսի հայտնած այն կարծիքը, որ ամերիկյան ֆոնդային բորսաներում վերջին ամիսներին գրանցված շարունակական աճը միայն կարճաժամկետ դրսևորում կարող է ունենալ, էական ազդեցություն է թողել շուկայի մասնակիցների որոշումների վրա:

Ինդեքսների անկումը պայմանավորված էր նաև ներդրողների  այն սպասումներով, որ ԱՄՆ խոշորագույն ալյումին արտադրող Alcoa Inc. ընկերությունը կարող է հայտնել 2009թ. առաջին քառորդում վնասով աշխատելու մասին, ինչով էլ պայմանավորված, առևտրային շրջանի արդյունքում, Alcoa-ի արժեթղթերի գներն անկում են ապրել 4,4%-ով:

Անկում է դիտվել նաև ֆինանսական ոլորտի խոշոր ընկերությունների  արժեթղթերի գներում, որը պայմանավորված է ԱՄՀ-ի այն հայտարարությամբ, որ ԱՄՆ-ում կանխատեսվում է "վատ" երկարաժամկետ պարտավորությունների  ծավալների աճ: Այսպիսով Ամերկյան խոշոր Citigroup բանկի արժեթղթերի գները կրճատվել են 3,3%-ով, իսկ Bank of America-ի արժեթղթերը` 2,3%-ով:

Barclays Plc.-ի վերլուծաբանների կանխատեսումներով 2009թ. և 2010թ. էներգոկիրների ոլորտում կկրճատվի շահույթի մակարդակը, ինչով էլ պայմանավորված աշխարհի խոշոր  նավթային Exxon Mobil Corp. ընկերության արժեթղթերի գները կրճատվել են 2,44%-ով:

AMP
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58