ALCOA-Ի ԶՈՒՏ ՎՆԱՍԸ 2009Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 497 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող Alcoa Inc. ընկերության զուտ վնասը 2009թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 497 մլն դոլար: Մինչդեռ 2008թ.-ի առաջին եռամսյակում ընկերության շահույթը կազմել է 370 մլն դոլար: Այս մասին հայտնում է ռուսական RBC` վկայակոչելով Alcoa-ի զեկույցում հրապարակված տվյալները: 2009թ.-ի առաջին եռամսյակում ընկերության եկամուտը կրճատվել է 59%-ով և կազմել 4,147 մլրդ դոլար: Մեկ տարի առաջ այս ցուցանիշը 6,998 դոլար էր:
Alcoa-ն այլումինի արտադրության համաշխարհային առաջատար է: Ընկերությունը աշխարհի 44 երկրում ունի 122 հզ. աշխատող: Alcoa-ի արտադրանքը օգտագործվում է հիմնականում ավիակոսմիկական, ավտոմեքենաշինական, փաթեթավորման և շինարարության ոլորտներում: