ԿԽԹԱՆԵՆ ԱՐԴՅՈՔ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԻՍԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
Աշխարհի կիսահաղորդիչներ արտադրող խոշորագույն Intel Corp. ընկերության տնօրեն Քրայգ Բարրեթը (Craig Barrett) հայտնել է, որ ընկերությունը դեռևս վստահ չէ իր սպաումներում` կապված կիսահաղորդիչների ոլորտում պահանջարկի կարգավորման հետ: Նա նաև նշել է, որ հույսեր ունի, որ աշխարհի տարբեր կառավարությունների կողմից առաջարկվող հակաճգնաժամային ծրագրերը հետագա ամիսների ընթացքում էական ազդեցություն կունենան կիսահաղորդիչների արտադրության զարգացման վրա:
The Semiconductor Industry Association (SIA)-ը հայտնել է, որ համաշխարհային շուկայում փետրվար ամսվա ընթացքում կիսահաղորդիչների վաճառքը կրճատվել է մոտ 30 %-ով, որը պայմանավորված է այս ոլորտի արտադրատեսակների նկատմամբ սպառողական և բիզնես պահանջարկների կրճատմամբ: