Այլ Լուրեր

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
2 շաբաթվա ընթացքում բնապահպանական օերնսդրության խախտման համար նշանակել է 1.3 մլն դրամի տուգանք
11/03/2014 09:35
Կիսվել

2 շաբաթվա ընթացքում բնապահպանական օերնսդրության խախտման համար նշանակել է 1.3 մլն դրամի տուգանք

ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ Արագ արձագանքման խմբի և նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում վերջին երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել են 1.3 մլն ՀՀ դրամի  վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է  600 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես, Արագ արձագանքման խումբը օպերատիվ միջոցառումների ժամանակ հայտնաբերել է փայտանյութի ապօրինի տեղափոխման յոթ դեպք, ինչի արդյունքում կազմվել է 600 հազար ՀՀ դրամի վարչական տուգանքի արձանագրություններ և հաշվարկվել 487 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Օրենսդրության բուսական աշխարհի պահպանության պահանջները խախտելու համար Տավուշի մարզում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազար դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 18.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման  և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների  համատեղ իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների ընթացքում առգրավվել է յոթ տիրազուրկ ձկնորսական ցանց և 10.0 կգ. «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման փաստերով Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված չորս գործով  կայացվել է 400.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի  նկատմամբ կայացրել է 50.0հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետակա նբյուջե երկշաբաթյա ժամանակահատվածում մուտք է եղել 928.0 հազար դրամ գումար:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22