Աշխարհ

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
FORBES – ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2009
09/04/2009 10:51
Կիսվել

FORBES – ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2009

Ամերիկյան հանրահայտ Forbes պարբերականը հրապարակել է 2009թ.-ի աշխարհի 2000 խոշորագույն ընկերությունների ցուցակը: Ցուցակի կազմման ընթացքում Forbes-ի կողմից հաշվի են առնվել ընկերությունների եկամուտները, ակտիվները, շահույթը, վաճառքի ծավալները և շուկայական արժեքը:

Ցուցակում ներկայացված են աշխարհի 62 երկրների ընկերություններ: ԱՄՆ-ը` 551 ընկերություններով, սույն երկրների շարքում բացարձակ առաջատարն է, սակայն պետք է նշել, որ 2004թ.-ի ցուցակում ԱՄՆ ներկայացված էր 750-ից ավելի ընկերություններով:

2009թ.-ի ցուցակում Չինաստանը ներկայացված է 91, Կորեան`61 և Հնդկաստանը` 47 ընկերություններով: Ցուցակում առաջին անգամ հայտնվել է Ղազախստանը: Պետք է նշել նաև պարսից ծոցի երկների մասին, որոնցից Քուվեյթը, Սքուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացված են ամեն մեկը 10-ից ավել ընկերություններով: Հայաստանի Հանրապետությունը սույն ցուցակում դեռևս ներկայացված չէ:

Ցուցակի բոլոր 2000 ընկերությունները միասին ունեցել են 32 տիլիոն դոլարի եկամուտ և 1.6 տրիլիոն դոլարի շահույթ: Նրանց ակտիվների ընդհանուր գինը 125 տրիլիոն դոլար է, իսկ շուկայական արժեքը 20 տրիլիոն դոլար:

Սույն ցուցակի վերլուծությունը ցույց է տալիս, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով ամենաշատը տուժած բանկային ոլորտը դեռևս մնում է առաջատար և ցուցակում ներկայացված է 307 ընկերություններով: Էներգակիրների ոլորտը ներկայացված է 126 ընկերություններով: Դեղագործության ոլորտը գրանցել է 59% աճը և վաճառքների ծավալների աճով ցուցակի առաջատար ճյուղն է, իսկ եկամուտների ամենաբարձր ցուցանիշը արձանագրել է հեռահաղորդակցության ոլորտը:

Forbes-ի խոշորագույն ընկերությունների 2009թ.-ի ցուցակը գլխավորում է ամերիկյան General Electric ընկերությունը, նրան հաջորդում են, 2. Royal Dutch Shell, 3. Toyota Motor, 4. ExxonMobile, 5. British Petrolium, 6. HSBC Holdings, 7. AT&T, 8. Wal-Mart Stores, 9. Banco Santander, 10. Chevron: Ռուսական Գազպրոմը (Gazprom) գրավել է 13-րդ տեղը,  Volkswagen Group-ը`15-րդը, IBM-ը`28-րդը, Microsoft-ը 49-րդը: Հանքարդյունաբերության առաջատար BHP Billiton ընկերությունը 52-րդ տեղում է, իսկ նրա գլխավոր մրցակից Rio Tinton`69-րդ տեղում է:

 

ՑՈՒՑԱԿՆ ԱՄԲԵՂՋՈՒԹՅԱՄԲ FORBES – WORLDS BIGGEST COMPANIES 2009

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69