2013թ.-ին ինտերնետային գովազդի համաշխարհային շուկան աճել է 105%-ով
2013 թվականին ինտերնետային գովազդի համաշխարհային շուկան աճել է 105%-ով և կազմել 17,96 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես վկայում են eMarketer վերլուծական ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները՝ շուկայի աճին նպաստել են Google-ը և Facebook-ը:
Հաշվետու տարում ինտերնետային գովազդի համաշխարհային շուկայում Google-ի մասնաբաժինը կազմել է 49,3%, Facebook-ի մասնաբաժինը՝ 17,5%:
Սպասվում է, որ 2014 թվականի արդյունքներով շուկայի ծավալը կհասնի 31,45 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2018 թվականին՝ 94,9 մլրդ ԱՄՆ դոլարի: