Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 73.26-0.29 WTI - 69.50+0.17
COMEX:  GOLD - 2641.20+0.48 SILVER - 31.26-0.64
COMEX:  PLATINUM - 979.30+0.16
LME:  ALUMINIUM - 2644.50+1.42 COPPER - 9087.50+0.17
LME:  NICKEL - 15866.00+0.87 TIN - 28880.00-0.49
LME:  LEAD - 2001.00+0.50 ZINC - 2951.00-0.02
FOREX:  USD/JPY - 155.06+0.53 EUR/GBP - 1.0589-0.07
FOREX:  EUR/USD - 1.0589-0.07 GBP/USD - 1.2678-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43268.94-0.28 NASDAQ - 18987.47+1.04
STOCKS US: S&P 500 - 5916.98+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38352.34-0.16 TOPIX - 2698.29-0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19705.01+0.21 SSEC - 3367.99+0.66
STOCKS EUR:  FTSE100 - 8099.02-0.13 CAC40 - 7229.64-0.67
STOCKS EUR:  DAX - 19060.31-0.67
20/11/2024  CBA:  USD - 389.19+0.22 GBP - 492.68+1.14
20/11/2024  CBA:  EURO - 410.52-0.27
20/11/2024  CBA:  GOLD - 32823.44+223.02 SILVER - 391.46+7.04
Հայկական գինի արտադրող ընկերությունները մասնակցում են ProWein միջազգային ցուցահանդեսին
24/03/2014 09:15
Կիսվել

Հայկական գինի արտադրող ընկերությունները մասնակցում են ProWein միջազգային ցուցահանդեսին

Մարտի 23-ից 25-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դուսելդորֆ քաղաքում ընթանում է ProWein գինիների և ալկոհոլային խմիչքների ամենամյա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

Զարգացման հայկական գործակալությունը, Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) «Մասնավոր Հատվածի Զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում, կազմակերպել է հայկական գինի արտադրող ընկերությունների՝ «Էդվագ Գրուպ» ՍՊԸ, Գոլդեն Գրեյփ «ԱրմԱս» ՍՊԸ, «Մանչո Գրուպ» ՍՊԸ, «Սեմինա Քընսալթինգ» ՓԲԸ, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ, «ՄԱՊ» ՓԲԸ, «Շահումյան Վին» ՍՊԸ, «Երիտասարդ գինեգործների միություն» ՀԿ աշխատանքային ճանաչողական այց ցուցահանդես:

Զարգացման հայկական գործակալությունից տեղեկացնում են, որ այցի նպատակն է ուսումնասիրել ցուցահանդեսի հնարավորությունները, ծանոթանալ ինչպես են ներկայացված մասնակից երկրների միասնական տաղավարները, անցկացնել մասնակից ընկերությունների հետ գործնական հանդիպումներ:

«Մասնավոր Հատվածի Զարգացում Հարավային Կովկասում» ծրագիրը համաֆինանսավորել է հայկական ընկերությունների ճանաչողական այցը:

Հայաստանը երբևէ ներկայացված չի եղել ցուցահանդեսին միասնական հայկական տաղավարով, ուստի այցը նաև նպատակ է հետապնդում հայկական ընկերություններին նախապատրաստել 2015թ. միասնական հայկական տաղավարով ցուցահանդեսին հնարավոր մասնակցությանը:

ProWein գինիների և ալկոհոլային խմիչքների ամենամյա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը 20 տարվա պատմություն ունի և ներկայումս համարվում է գինիների ու ալկոհոլային խմիչքների աշխարհի առաջատար ցուցահանդեսը: Prowein լայն հարթակ է հանդիսանում միջազգային բիզնեսի համար:

20/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.19
+0.22
Եվրո (EUR)
410.52
-0.27
Ռուբլի (RUR)
3.88
-0.01
Լարի (GEL)
141.91
-0.44
32823.44
+223.02
Արծաթ
391.46
+7.04