Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 78.86+3.61 WTI - 74.29+2.77
COMEX:  GOLD - 4070.90-1.79 SILVER - 58.16-4.55
COMEX:  PLATINUM - 1601.00-2.75
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.4+0.06 EUR/GBP - 1.1427+0.12
FOREX:  EUR/USD - 1.1427+0.12 GBP/USD - 1.3398+0.33
STOCKS RUS:  RTSI - 915.67+1.02
STOCKS US: DOW JONES - 52348.39-1.09 NASDAQ - 25870.65+0.20
STOCKS US: S&P 500 - 7482.71-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10489.04-1.66 CAC40 - 8252.66-2.18
STOCKS EUR:  DAX - 24897.45-2.23
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
Orange-ն առաջարկում է ապահովագրության և հետվաճառքային սպասարկման նոր ծառայություններ
24/03/2014 16:28
Կիսվել

Orange-ն առաջարկում է ապահովագրության և հետվաճառքային սպասարկման նոր ծառայություններ

Այսօր՝ մարտի 24-ին, Orange-ը ներկայացրել է նոր հետվաճառքային սպասարկման ծառայություն: ՀՀ ամբողջ տարածքում Orange-ի բոլոր խանութներում հեռախոսների վերանորոգման ծառայություն մատուցելուց բացի ՝ Orange-ն այժմ իր բաժանորդներին տրամադրում է  նաև հեռախոսասարքերի վերանորոգման կարգավիճակը ցանկացած պահին առցանց ստուգելու հնարավորություն: Այս ծառայությունը հասանելի է կլինի ինչպես վճարովի վերանորոգման, այնպես էլ երաշխիքային վերանորոգման ծառայություններից օգտվող բաժանորդների համար:
Orange-ն իր բաժանորդներին այժմ արդեն հնարավորություն է ընձեռում հեռախոսասարքը գնելիս մեկ տարով երկարացնել դրա երաշխիքային ժամկետը, ինչպես նաև հեռախոսի ապահովագրության ծառայություն ձեռք բերել՝ ամսական սկսած 500 դրամ ամսավճարով:

«Orange-ը լավագույն վայրն է մատչելի հեռախոսների և որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ ձեռք բերելու համար: Մեր բաժանորդները  կարևորում են վերանորոգման և ապահովագրության ծառայությունները, և կարծում ենք, որ այս լրացուցիչ ծառայությունները մեր բաժանորդների համար առավել հարմարավետ պայմաններ կստեղծեն»,-ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ Orange-ը հեռախոսների ապահովագրության ծառայությունը տրամադրում է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում: Orange-ի խանութներից հեռախոս ձեռք բերելիս բաժանորդները հնարավորություն ունեն տարեկան կամ ամսական կտրվածքով ապահովագրել իրենց հեռախոսը վնսավածքի, գողության կամ կորստի ռիսկերից:

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24