Facebook-ը հայտարարել է հերթական «թանկ» գործարքի մասին
Facebook-ը հայտարարել է, որ 2 մլրդ ԱՄՆ դոլարով գնում է Oculus VR ընկերությունը, որը զբաղվում է վիրտուալ իրականության համար ակնոցների մշակմամբ: Սա վերջին շուրջ երկու ամսվա ընթացքում Facebook-ի կողմից կնքվող արդեն երկրորդ մի քանի միլիարդանոց «կլանման» գործարքն է: Այս կապակցությամբ մի շարք վերլուծաբաններ ունեն մտահոգություններ. ռիկսերը մեծ են, որ թանկ գործարքները կարող են իրենց չարդարացնել:
Արևմտյան մամուլը գրում է, որ Oculus VR -ի գնման գործարքը կամփոփվի ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում:
Oculus VR ընկերությունը հիմանդրվել է 20 ամիս առաջ: