
Որո՞նք են ապրելու համար աշխարհի ամենալավ քաղաքները
Կանադական Տորոնտոն, Վանկուվերը և Կալգարին ճանաչվել են ապրելու համար ամենալավ քաղաքներն աշխարհում: Վարկանիշի առաջին տասնյակում հայտնվել են նաև Չիկագոն, Պիտսբուրգը, Ստոկհոլմը, Բոստոնը, Ցյուրիխը, Վաշինգտոնը, Ատլանտան:
Վարկանիշը կազմել է Grosvenor միջազգային ընկերությունը՝ ուսումնասիրելով քաղաքների կլիման, շրջակա միջավայրը, ղեկավարման արդյունավետությունը, բնակչության աճը, բնական ռեսուրսների առկայությունը և այլն:
Նշենք, որ վարկանիշում Նյու-Յորքը 14-րդ տեղում է, Լոնդոնը՝ 18-րդ, Լոս Անջելեսը` 21-րդ, Փարիզը՝ 23-րդ, Տոկիոն՝ 26-րդ, Մադրիդը՝ 31-րդ, Միլանը՝ 33-րդ, Սեուլը՝ 35-րդ: Մոսկվան վարկանիշում 37-րդն է: