Facebook-ը մտադիր է մուտք գործել էլեկտրոնային վճարումների եվրոպական շուկա
Facebook-ը մտադիր է մուտք գործել Եվրոպայի դրամական փոխանցումների համակարգերի և էլեկտրոնային վճարումների շուկա: Financial Times-ը գրում է, որ ընկերությունը համապատասխան լիցենզիա ստանալու համար դիմել է Իռլանդիայի Կենտրոնական բանկին: Նշվում է, որ ըստ ընկերության պլանների՝ դրամական միջոցների փոխանցման ծառայություններն առաջին հերթին հասանելի կլինեն Եվրոպայի օգտատերերին: Այժմ ընկերությունը բանակցություններ է վարում պոտենցյալ գործընկերների հետ (Azimo, Moni Technologies, TransferWise), որոնք կօգնեն դրամական փոխանցումների ծառայությունը հասանելի դարձնել «բջջային» տարբերակով:
Facebook-ի կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չկա: