Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
Օրանժը մեկտեղում է քաղաքային հեռախոսակապի և շարժական լայնաշերտ ինտերնետի ծառայությունները
15/04/2014 14:57
Կիսվել

Օրանժը մեկտեղում է քաղաքային հեռախոսակապի և շարժական լայնաշերտ ինտերնետի ծառայությունները

Այսօր Orange-ը մեկնարկեց  նորարարական միանգամայն նոր լուծում, որը մեկ սարքում համատեղում է քաղաքային հեռախոսակապի և շարժական լայնաշերտ ինտերնետի ծառայություններ: Orange MyBox-ի 3 նոր սակագնային պլանները բաժանորդներին հնարավորություն կընձեռեն ձեռք բերել Orange-ի 06065 կոդով հեռախոսահամար, ինչպես նաև նոր MyBox սարքի միջոցով օգտվել քաղաքային հեռախոսակապի և գերարագ ինտերնետի ծառայություններից:

Միանալով MyBox սակագնային պլաններից որևէ մեկին՝ բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի ծավալ, Orange-ի քաղաքային և շարժական հեռախոսակապի համարներին անսահամանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն, ինչպես նաև ներառված րոպեների փաթեթներ ֆիքսված հեռախոսակապի 010, 011 և 060 համարներին զանգահարելու համար: Առաջարկին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ MyBox սարքը կարելի է ձեռք բերել ընդամենը 1 դրամով:  

«Այսօր շատ յուրահատուկ օր է Orange-ի համար: Առաջին անգամ մենք ներկայանում ենք քաղաքային հեռախոսակապի ծառայությունների առաջարկով: Ձեռք բերելով Orange-ի նոր MyBox սարքը՝ մեր բաժանորդները կստանան քաղաքային հեռախոսակապի ծառայություններից շատ մատչելի սակագներով օգտվելու հնարավորություն, այդ թվում նաև շարժական կապի համարներին զանգահարելիս: Բացի այդ, բաժանորդները կստանան ներառված  գերարագ ինտերնետի ամսական ծավալ՝  այսպիսով ֆիքսված հեռախոսակապի ավանդական ծառայությունից անցում կատարելով մեկ փաթեթում համատեղված ինտերնետ և ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների միանգամայն նոր լուծման», – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ը ներկայացնում է երեք MyBox սակագնային պլաններ՝ 11000, 14000 և 21000 դրամ ամսավճարներով, որոնք համապատասխանաբար ներառում են 25ԳԲ, 35ԳԲ և 45ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, վերջինս սպառելու դեպքում՝ անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորություն՝ մինչև 1Մբ/վ, 1Մբ/վ և 2Մբ/վ արագությամբ, ինչպես նաև՝ 100, 500 և 1000 րոպե ֆիքսված հեռախոսակապի 010, 011 և 060 համարներին զանգահարելու համար:

Orange-ի MyBox առաջարկի բոլոր երեք սակագնային պլանների բաժանորդները կարող են անսահմանափակ զանգեր կատարել Orange-ի քաղաքային և շարժական հեռախոսակապի համարներին, ինչպես նաև գիշերային ժամերին (02:00-08:00) անվճար օգտվել անսահմանափակ գերարագ ինտերնետից:

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43