Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
2014թ.-ի առաջին եռամսյակը Facebook-ն ամփոփել է 2,5 մլրդ դոլար հասույթով
25/04/2014 09:52
Կիսվել

2014թ.-ի առաջին եռամսյակը Facebook-ն ամփոփել է 2,5 մլրդ դոլար հասույթով

Ամերիկյան ինտերնետային հսկան՝ Facebook-ը, հրապարակել է 2014 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ներկայացված տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 2,5 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 642 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Facebook-ը իր զուտ շահույթն ավելացրել է շուրջ երեք անգամ: Արդյունքում, մեկ բաժնետոմսի հաշվով զուտ շահույթը կազմել է 25 ցենտ:

Ընկերության ապահոված հասույթի շուրջ 90%-ը ձևավորվել է գովազդի հաշվին:

Facebook սոցիալական ցանցին ամսական օգտվում է 1,01 մլրդ, իսկ օրական 802 մլն օգտատեր: Ընկերությունից հայտնում են, որ հաշվետու տարում զգալի աճել է բջջային սարքերից այցելությունները:

Ներկա դրությամբ Facebook-ի կապիտալիզացիան գնահատվում է ավելի քան 156 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Facebook-ը մտադիր է ստեղծել հատուկ բջջային գովազդի համար նախատեսված կայք, ինչը հնարավորություն կտա Facebook-ին առավել «արդյունավետ կերպով օգտագործել» սոցիալական կայքի և իր այլ ծառայությունների օգտատերերի տվյալների բազան: Սպասվում է, որ բջջային գովազդի համար նախատեսված կայքում իրենց գովազդները կտեղադրեն, մասնավորապես, առաջատար ապրանքային նշաններ ներկայացնող ընկերություններն ու օնլայն առևտրի հարթակները՝ իրականացնելով առավել նպատակաուղղված մարքեթինգային արշավներ:

Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսի 17-ին կայացել էր Facebook-ի IPO-ն (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում), որի շրջանակներում ընկերությունն իր արժեթղթերի համար սահմանել էր բավականին բարձր գին՝ 38 ԱՄՆ դոլար: IPO-ի ժամանակ ընկերությունը գնահատվել էր շուրջ 104 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գործընթացի արդյունքում ներգրավված ընդհանուր գումարը կազմել էր 18.4 մլրդ ԱՄՆ դոլար: IPO-ի շրջանակներում վաճառվել էր Facebook-ի 421.2 մլն արժեթուղթ:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12