Սոցիալական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Մայիսի 3-ին կկայանա «Ոչխարների խուզում» փառատոնը
30/04/2014 13:10
Կիսվել

Մայիսի 3-ին կկայանա «Ոչխարների խուզում» փառատոնը

Մայիսի 3-ին, Տաթեւի հովտում` «ՏաԹեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում տեղի կունենա «Ոչխարների խուզում» փառատոնը, որի գլխավոր նպատակներից է Տաթեւի համայնքների հանրային, տնտեսական, մշակութային, հանգստի եւ քաղաքացիական գործունեության կարողություններ ձեւավորելը։ Փառատոնը կազմակերպվում է «Տաթեւի վերածնունդ» եւ «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամների աջակցությամբ։

Փառատոնի ընթացքում այցելուները կվայելեն ավանդական կերակուրներ, երեխաների համար զվարճանքի միջոցառումներ, կենդանի երաժշտություն, պար, սպորտ, կդիտեն ժողովրդական արվեստի նմուշների եւ կարպետագործության ցուցադրություն եւ այլն։ Փառատոնի ընթացքում իր երաժշտական կոմպոզիցիաներով հանդես կգա DJ Վակցինան, իսկ «Կարին» ազգագրական երգի եւ պարի համույթը ազգային պարարվեստի դասեր կանցկացնի ցանկացողների համար։

Ինչպես նշեց «Տաթեւի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ափիկյանը, «Ի տարբերություն օտարերկրյա նմանատիպ փառատոնների, Հայաստանում այս փառատոնը կկազմակերպվի հայկական մշակույթի համադրմամբ: Այցելուների համար Հալիձոր ու մերձակա համայնքների բնակիչները կցուցադրեն վաղեմի մոռացված ավանդույթներ, ոչխարի պատկերով ու խորհրդանիշերով ձեռագործ աշխատանքներ, կարպետագործություն։ Բավական գեղեցիկ կերպով կներկայացվի թելի ստեղծման պատմությունը, ազգային երգն ու պարը, տեղի կունենան մրցույթներ, շրջայցեր դեպի զբոսաշրջային գոտի, Տաթեւի վանք: Հյուրերը հնարավորություն կունենան սավառնելու աշխարհի ամենաերկար ՏաԹեւեր ճոպանուղով։ Նպատակ ունենք փառատոնը դարձնել ամենամյա»։

Հայաստանում Նորվեգիայի Թագավորության Պատվավոր Հյուպատոս և «Հայրենիքի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հիմնադիր Թիմոթի Սթրեյթը հավելեց, որ «Ոչխարների խուզում առաջին տարեկան փառատոնի հաջողությունը մեծապես կախված կլինի կազմակերպիչների եռանդից եւ լավատեսությունից՝ համակված Տաթեւի հովտի առավել բարվոք տնտեսական ապագայի տեսլականով։ Տաթեւի հովիտը մեծ հեռանկար ունի սրընթաց տնտեսական աճի համար, իսկ այս փառատոնը փարոս կհանդիսանա հաջողության ճանապարհին»։

Նշենք, որ «Ոչխարների խուզում» փառատոններ անց են կացվում ԱՄՆ-ում, Շոտլանդիայում, Իռլանդիայում, Նոր Զելանդիայում եւ այլուր։ Առաջարկվել է ոչխարների խուզումը, որպես սպորտաձեւ ներառել Օլիմպիական խաղերի կազմում։ «Ոչխարների խուզում» փառատոնի հովանավորներն ու աջակիցներն են Կիլիկիա գարեջրի գործարանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն (SDA), «Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը» (SDC) եւ «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» ծրագիրը (EDMC)։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75