Հայբիզնեսբանկ. հատուկ վարկատեսակ ՓՄՁ-ների և Անհատ Ձեռներեցների համար
Հայբիզնեսբանկը հնարավորություն է ընձեռում հաստատագրված կամ արտոնագրային վճար, ինչպես նաև շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտներին ստանալ ֆինանսավորում «ABB-ՄԻԿՐՈ» վարկատեսակի միջոցով՝ յուրաքանչյուր ամիս մարելով տրված գումարի ընդամենը 5%-ը:
Վարկը տրամադրվում է մինչև 2 տարի մարման ժամկետով, առավելագույնը 2,500,000 դրամի և համարժեք ԱՄՆ դոլարի կամ եվրոյի չափով: Վարկի առավելություններն են` տրամադրման սեղմ ժամկետ, նվազագույն քանակությամբ փաստաթղթեր: