Արտահանումը կազմում է մեր երկրի արտաքին առևտրի 26%-ը
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանից արտահանվել է 466.5 մլն ԱՄՆ դոլարի (192.2 մլրդ ՀՀ դրամ) արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկիրը գրանցել է արտահանման ծավալների 2.3% աճ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսների ընթացքում արտահանման ծավալի առավել մեծ ցուցանիշ գրանցվել է մարտին, իսկ ամենացածր ցուցանիշը՝ «հետտոնական» հունվարին:
Հաշվետու ամիսների արդյունքներով արտահանումը կազմել է մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության համախառն ծավալի 26%-ը: