Հովիկ Աբրահամյան. դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է փորձեն Հայաստան ներդրումներ ներգրավել
Այսօր, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ գոհ չէ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքից այն առումով, որ դրանց կողմից Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ բավարար աշխատանք չի կատարվում:
Վարչապետը հավելել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը նաև պետք է գնահատել Հայաստան ներգրավված ներդրումների տեսանկյունից: Որպես օրինակ վարչապետը բերել է բելառուս դիվանագետների գործունեությունը, որոնք պարբերաբար հանդիպումներ են անցկացնում Հայաստանի գործարար շրջանակների հետ, և գործնական քայլեր իրականացնում իրենց երկրի տնտեսություն ներդրումների ներգրավման ուղղությամբ: