Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Արարատբանկ. արժեկտրոնային պարտատոմսերի ութերորդ թողարկում
26/05/2014 17:49
Կիսվել

Արարատբանկ. արժեկտրոնային պարտատոմսերի ութերորդ թողարկում

Մայիսի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում հայտարարվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ արժեկտրոնային պարտատոմսերի 8-րդ թողարկման մասին: Ներկայացնելով պարտատոմսերի նախորդ յոթ թողարկումների արդյունքները` բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը նշեց, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է, և հաշվի առնելով արտարժութային պարտատոմսերի նախորդ երկու թողարկումների ժամանակ դրսևորված պահանջարկը` այս անգամ ևս առաջարկում է դոլարային պարտատոմսեր: Ներկայումս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի շրջանառվող պարտատոմսերով գործարքների ծավալը երկրորդային շուկայում կազմել է ավելի քան 100 մլն դրամ` դրամային պարտատոմսերով և 1 մլն 220 հազար դոլար` դոլարային պարտատոմսերով:

Բանկի գործադիր տնօրենի տեղակալն անդրադառնալով նոր պարտատոմսերի թողարկմանը նշեց, որ թողարկվել է 40.000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 4 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մայիսի 31-ից մինչև հունիսի 20-ը` բաժանորդագրության միջոցով:

Պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի արտարժութային պարտատոմսերով առքուվաճառք իրականացնելուց բացի, կնքել համապատասխան ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ անգամ։ Նշվեց նաև, որ շրջանառության ընթացքում ցանկացած պահի հնարավոր է դրանք վաճառել և ետ ստանալ ոչ միայն ներդրված գումարն, այլև` կուտակված տոկոսագումարները: Բացի այդ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կատարելու է պարտատոմսերի թվով երկու հետգնում, որոնց ընթացքում գնված պարտատոմսերը կարելի է հետ վաճառել բանկին:

Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսերի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45