Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
ԱՊՀ երկրներից Հայաստանը երկրորդն է, որտեղ ներդրվել է Tax free  համակարգը
26/05/2014 18:27
Կիսվել

ԱՊՀ երկրներից Հայաստանը երկրորդն է, որտեղ ներդրվել է Tax free համակարգը

Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում ձեռք բերված ապրանքների համար այսուհետ վճարված ԱԱՀ-ն կարող են հետ ստանալ մեկնելիս. Հայաստանում մեկնարկել է «Tax free» համակարգը: Նորույթը գործում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններից գնումներ կատարելու դեպքում: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքերով` նոր համակարգը երկրում կնպաստի բիզնես մթնոլորտի բարելավմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը և զբոսաշրջության զարգացմանը:  «ԱՊՀ երկրներում Հայաստանը երկրորդն է, որ ունի այս համակարգը, սակայն հայաստանյան մոդելն ամենադյուրինն է, քանի որ ամբողջ համակարգն աշխատում է մեկ հարթակի վրա. օտարերկրացին սպառման կետերում ներկայացնում է միայն անձնագիր. լրացված ամբողջական տեղեկատվությունն ավտոմատ փոխանցվում է ՀՀ բոլոր մաքսակետեր»,-նշել է Միքայել Փաշայանը:

«Tax free» նշումով ցուցաթերթիկներն արդեն փակցված են խանութներում, իսկ անհրաժեշտ ցուցումներով ու տեղեկատվությամբ բուկլետները հասանելի են մեր հանրապետության հյուրերին` ինչպես սահմանային բոլոր անցակետերում, այնպես էլ սպասարկման վայրերում: Համակարգից հնարավոր է օգտվել, եթե ձեռք բերված ապրանքի համար առկա է «Tax free invoice» կամ ՀԴՄ «Tax free» հաշիվ և կտրոն, միևնույն խանութից (նույն հարկ վճարողից) մեկ օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը գերազանցել է 100 հազար դրամը (ներառյալ՝ ԱԱՀ-ն), ԱԱՀ-ն գերազանցել է 16 670 դրամը, և եթե ապրանքը չի օգտագործվել մինչև արտահանումը` պահպանելով գործարանային փաթեթավորումը: Հնարավորությունն ուժի մեջ է գնումը կատարելուց հետո մինչև 90 օրվա ընթացքում: «Tax free» համակարգից օգտվելու գործընթացում բացառություն են կազմում սննդամթերքը, ծխախոտը, դեղորայքը, մշակութային արժեքները, տրանսպորտային միջոցները կամ դրանց մասերը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետը տեղեկացրել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ների համար ստեղծվել է նաև «Tax free» շարժական համակարգ, ինչը նույնպես աշխատում է էլեկտրոնային եղանակով: ««Tax free» համակարգի գործարկման շնորհիվ պատրաստ ենք մինչև 1.5 միլիարդ դրամի ԱԱՀ ետվերադարձ կատարել: Ասեմ նաև, որ վերջին մի քանի օրերի ընթացքում մեր ներքին շուկայի շրջանառությունը կազմել է մոտ 100 միլիոն դրամ, որից օտարերկրյա քաղաքացիներին արդեն մոտ 25 միլիոն դրամի «Tax free» է վերադարձվել»,-նշել է Միքայել Փաշայանը: 

Ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին վերադարձվում է Հայաստանից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային բոլոր մյուս անցակետերում: Այդ նպատակով մաքսավորին են ներկայացվում անձնագիրը, ԱԱՀ վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ հարկային հաշիվը, արտահանման ենթակա ապրանքների դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոնը, կամ դրամարկղի մուտքի օրդերը, կամ բանկային փոխանցման անդորրագիրը), ԱԱՀ վերադարձի հարկային հաշվում (ՀԴՄ հարկային հաշվում) նշված՝ արտահանվող ապրանքը, իսկ օդային ճանապարհով մեկնելու դեպքում՝ նաև թռիչքի կտրոնը: Մաքսային մարմինը «Tax free invoice» կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի «Tax free» հաշվի վրա դնում է «Ենթակա է վերադարձման» կնիք` նշելով նաև վերադարձման ենթակա գումարը, որը ստացվում է բանկային փոխանցմամբ` 30 օրվա ընթացքում կամ կանխիկ` անցակետերում գործող բանկային մասնաճյուղերից:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34